Ուրբաթ, 14 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Սամվել Կարապետյանի դատը երկուշաբթի է, հանձնարարական ունե՞ք մինչ այդ վերջացնել այս հարցը». Դավիթ Ղազինյան

«Սամվել Կարապետյանի դատը երկուշաբթի է, հանձնարարական ունե՞ք մինչ այդ վերջացնել այս հարցը». Դավիթ Ղազինյան
146
Այսօր, 20:30

«Եթե որոշումը պարզ է, ուղիղ ասեք: Երեկվանից դուք ուզում եք անընդհատ քիչ լինի ժամանակը: Մենք առնվազն երկուշաբթի օրն ունենք»,-ՀԾԿՀ նիստում ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցի քննարկման ժամանակ ասաց ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ դիմելով ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, ով նշել էր, որ ինչ էլ լինի, այսօր պետք է տրամաբանական ավարտ ունենան քննարկվող հարցում:

«Վարույթի մասին ունենք 2 օր ևս տեսականորեն: Բայց մենք ծանրաբեռնված ենք մեր աշխատանքային գրաֆիկով, ունենք հրատապության այլ հարցեր»,- արձագանքեց Մեսրոպյանը;

Դավիթ Ղազինյանը հարց ուղղեց. «Կարո՞ղ եմ հիմնավոր կասկած ունենալ, որ Սամվել Կարապետյանի դատը երկուշաբթի առավոտ 10-ին է, և ունեք հանձնարարական՝ վերջացնելու սա»:

«Բացարձակ»,- պատասխանեց Մեսրոպյանը:

«Կարո՞ղ եմ կասկած ունենալ, որ Սամվել Կարապետյանի դատը երկուշաբթի է, և ունեք հանձնարարական՝ մինչ այդ վերջացնելու այս հարցը». Դավիթ Ղազինյան