Ուրբաթ, 14 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ղազախստանից ներկրված ցորենը 3-րդ կարգի է, ՌԴ-ից ներկրվածը՝ 2-րդ»․ ՍԱՏՄ

«Ղազախստանից ներկրված ցորենը 3-րդ կարգի է, ՌԴ-ից ներկրվածը՝ 2-րդ»․ ՍԱՏՄ
158
Այսօր, 20:24

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «Պատրաստ են Ղազախստանից ներմուծված ցորենի որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտության արդյունքները։

Համաձայն Մաքսային Միության «Հացահատիկի անվտանգության մասին» 015/2011 տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկում ընգրկված և ՀՀ-ում գործող համապատասխան ԳՈՍՏ-տեխնիկական պայմանների՝ Ռուսաստանի Դաշնությունից և Ղազախստանի Հանրապետությունից ներմուծված ցորենի նմուշները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում ենթարկվել են որակական փորձաքննության՝ ըստ սպիտակուցի զանգվածային մաս, սոսնձանյութի քանակություն, խոնավություն և զգայաբանական (գույն, հոտ) ցուցանիշների:

Lաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ Ռուսաստանի Դաշնության նմուշը համապատասխանում է 2-րդ, իսկ Ղազախստանի Հանրապետության նմուշը՝ 3-րդ կարգի ցորենին»։