Շաբաթ, 15 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Խափանման միջոցի ընտրությունը որևէ առումով արդարացված չէ». Բորիս Նավասարդյան

«Խափանման միջոցի ընտրությունը որևէ առումով արդարացված չէ». Բորիս Նավասարդյան
187
Երեկ, 21:24

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անկախ նրանից՝ հանդիսանում են արդյոք Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը մեր «սրտի բլոգերներ», թե տեղեկատվական միջավայրը պղտորողներ, անկախ նրանից՝ ինչպիսի իրավական գնահատական այս անգամ կտրվի իրենց ներկայացվող մեղադրանքներին դատարանի կողմից, ցանկացած ողջամիտ անձ չի կարող ժխտել, որ
- Իրավապահների կողմից իրականացված օպերատիվ գործողությունները ընդունելի չեն իրենց բնույթով և խստությամբ,
- համոզված եմ՝ չկան միամիտներ, որոնք կհավատան, թե իրավապահները սեփական նախաձեռնությամբ, առանց հրահանգավորման թույլ են տվել չարաշահումներ,
- խափանման միջոցի ընտրությունը որևէ առումով արդարացված չէ, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կասկածյալները կարող են խոչընդոտել նախաքննության գործընթացին, եթե չլինեն անազատության մեջ։ Այսինքն, հերթական անգամ առերեսվում ենք խափանման միջոցը պատժի միջոցի վերացնելու արատավոր պրակտիկային,
- միջոցների կիրառման առումով գործ ունենք ակնհայտ ընտրողական վերաբերմունքի հետ, որը հիմք է տալիս խոսել քաղաքական դրդապատճառներով հետապնդման մասին,
- լեգիտիմ են ենթադրությունները, որ իրավապահների գործողությունները պայմանավորված են Վ. Սաղաթելյանին և Ն. Սամսոնյանին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցով և դրան հետևած աղմկոտ ու քաղաքավարությունից հեռու արձագանքներով,
- դեմագոգիա կլինի այս գրառումն ընկալելը որպես «պաշտպանություն քֆուրչիների». խոսքը իրավունքի պաշտպանության մասին է, որը վերաբերում է բոլորիս՝ անկախ քաղաքական կամ մասնագիտական համակրանքներից և հակակրանքներից»: