«Սամվել Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանը գործել է տիեզերական արագությամբ». Արամ Վարդևանյան
![]() 245 Շաբաթ, 15 նոյեմբերի, 2025 թ., 12:50 «Սամվել Կարապետյանի դեպքով ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների գործողությունների վերաբերյալ պետք է դիմենք Գինեսի ռեկորդների գրքի համապատասխան հանձնաժողովին»,- ասուլիսի ժամանակ ասել է Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը: «Դա կլինի արդար։ Գինեսի ռեկորդների գրքում կա նաև տիեզերքի մասին բաժին։ Դատավորների գործողությունները, օրինակ, կարող են գրվել այդտեղ, քանի որ սա տիեզերական արագություն է։ Սա լույսի, ձայնի արագությունը գերազանցող վարքագիծ է վճռաբեկ դատարանի կողմից»,- նշել է փաստաբանը և մանրամասնել. «Վճռաբեկ դատարանից ելքագրվել է 2025 թվականի նոյեմբերի 13-ին գրություն, որը ստացվել է 2025 թվականի նոյեմբերի 14-ին: Գրության մեջ իբր թվագրված «նոյեմբերի 12» նշված է, որ Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվելու է նոյեմբերի 13-ին: Քննչական կոմիտեի 53 քննիչներից բաղկացած խմբի ղեկավարը ունեցել է ՎՃռաբեկ դատարանի որոշումը հենց նոյեմբերի 13-ին: Քննիչը ունեցել է որոշումն այնքան վաղ, որ հասցրել է դրան ծանոթանալ, մեջբերումներ կատարել և 2025 թվականի նոյեմբերի 13-ի ժամը 18-27-ին մուտք անել միջնորդությունը»: |

«Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան
24000:48
Իրանը բալիստիկ հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվին (տեսանյութ)
32000:21
ԱՄԷ-ում ավելի քան 20 մարդ է ձերբակալվել իրանական հարվածների հետևանքները նկարահանելու համար
25600:15
«Ասում ես՝ Ղարաբաղի մեր քույրեր, եղբայրներ․ գոնե մեկին այցելե՞լ ես»․ Տիգրան Պետրոսյան
21800:06
«ՀՀ-ում կա անընդհատ պատերազմ բերող ուժ, ով ամենաշատն է օգտագործում «խաղաղություն» բառը». Քրիստինե Վարդանյան
161Երեկ, 23:54
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մնայուն կապի մեջ է Իրանի հայության հետ
97Երեկ, 23:24
«Գզոյանն արդյո՞ք առանց մտածելու չի նվիրել Վենսին Արցախի մասին գիրքը». Հայկ Մարտիրոսյան
140Երեկ, 23:12
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունն ավարտվել է
304Երեկ, 22:54
