«Մենք այս ամենը քմծիծաղով ենք տանում և սրանից միայն կոփվում». Նարեկ Սամսոնյան
![]() 136 Այսօր, 16:24 «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի խոսքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից. « «Բարի երեկո մեզ շատ սիրող և հատկապես չսիրող մարդիկ: Ինչպես արդեն տեղյակ եք, Վազգենը և ես հերթական քաղաքական հալածանքներին ենք ենթարկվում: Ուղղակի այս անգամ «գործի» աբսուրդայնության աստիճանը տասնապատիկ բարձր է, իսկ ռեպրեսիաների ծավալը չի սահմանափակվել մեզանով և հասել է AntiFake.am կայքի փաստացի փակմանը: Այո, սիրելիներս, «Ա1+»ալիքի փակման մասին մինչև օրս բոցաշունչ ելույթներ ունեցող բորենիների խմբի պարագլուխը երեկ փաստացի կասեցրել է AntiFake.am-ի գործունեությունը՝ առգրավելով ամբողջ տեխնիկան՝ներառյալ բարձրախոսները, շտատիվները ու տեսախցիկները: Սա նիկոլական բորենիախմբի կողմից խոսքի և մամուլի ազատության նկատմամբ բռնաճնշումների նոր հանգրվան է, որն ապագայում, վստահաբար, ներառվելու է բորենիախմբի քրեական գործերի հատորյակներում: Կարճ կուզեմ անդրադառնալ մեղադրանքի՝ կոնկրետ ինձ վերագրվող «հանցանքին». ես մեղադրվում եմ «հետույք» բառն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեջ: Քննիչ Գոռ Դավթյանը «հետույք» բառը համարել է խուլիգանության հանցակազմի մաս, և ես այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում եմ գտնվում զուտ այդ բառի համար: Այս փոքրիկ դրվագը պատմում եմ, որ պատկերացնեք մեզ հրապարակային «շան լակոտներ» անվանած և հաջորդ օրը դրա հրապարակային պատասխանը ստացած ստահակի փոքրոգությունը ու ՀՀ քննչական մարմինների՝ սրանց ձեռքերում մասնագիտական ինքնասիրության նսեմացմանշարունակական ակտերով պատանդ լինելը: Ինչևէ, ալեն սիմոնյանի թե՛ բարոյական, թե՛ քաղաքական կերապարն այս դրվագով չի փոխվում, ընդամենը դրան գումարվում է մինչև այս արվածներից մի սանդղակ ավելի ցածր դրվագ: Բացի Վազգենին և ինձ կալանավորելուց և AntiFake.am-ին տեխնիկայից զրկելուց,բորենիների խմբակը ձերբակալել է իմ թիմակիցներ, այս պարագայում՝ մարտական եղբայրներ՝ լրագրող Դավիթ Ֆիդանյանին և իմ օգնական, միաժամանակ օպերատոր Իշխան Խոսրովյանին: Իշխան Խոսրովյանն այս պահին ազատության մեջ է։ Վստահ եմ՝ տղաներն իրենց համար մեծ պատիվ են համարում այս բորենիների խմբակի կողմից ռեպրեսիների ենթարկվելու փաստը և գոտեպնդման խոսքերի կարիք չունեն, բայց ես ցանկանում եմ ուժ և կորով մաղթել Դավիթի ընտանիքի անդամներին և իմ ու մեր թիմի աներկբա աջակցությունը հայտնել նրանց: Վստահ եմ՝ նրանց ձերբակալություններն ունեն մեր լրատվական գործունեությունը խոչընդոտելու նպատակ, ինչը թույլ չենք տալու: Շնորհակալ եմ նաև Դավիթի և Իշխանի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններին՝ Վարազդատ Հարությունյանին և Կառլոս Ավագյանին։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել անցնող երկու օրվա ընթացքում մեր թիմին և մեզ աջակցող բոլոր անհատներին և կազմակերպություններին, հատկապես առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սամվել Թադևոսյանին, որն իր միջոցներով գնել է AntiFake.am-ի գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները: Մեր մյուս հովանավորներին՝ անչափ զգացված եմ ձեր բոլորի աջակցության և պատրաստակամության համար և վստահ եմ՝ հիմա էլ ավելի մեծ եռանդով եք աջակցելու/հովանավորելու մեր թիմին: Մեր և մեր ընտանիքների մասին. վստահ եմ՝ կասկած չունեք, որ մենք այս ամենը քմծիծաղով ենք տանում և սրանից միայն կոփվում և ուժեղանում ենք: Մեր ընտանիքները ևս սրանից չեն վախենում կամ կոտրվում: Վստահեցնում եմ բոլորիդ, որ մերոնք ամենապինդն են կանգնած մեր կողքին՝ ծնողներից, կանանցից մինչև մանկահասակ երեխաներ: Բոլորս գիտակցում ենք, թե ինչի համար ենք ենթարկվում այս զրկանքներին ու ապագայում պատմությունը տալու է թե՛ մեր և մեր ընտանիքների, թե՛ մեզ ռեպրեսիաների ենթարկող բորենիների խմբակի, քննիչ-դատախազ-դատավորների գնահատականը: Համենայն դեպս, ես գիտեմ, որ միշտ իմ երեխաների աչքերին բարձր գլխով եմ նայելու: Չգիտեմ՝ օրինակ, այս օրերի մասին իրենց երեխաներին ինչ են պատմելու այս քրեաքաղաքական աբսուրդի տակ ստորագրածները, բայց վստահ գիտեմ, թե ես ինչ եմ պատմելու երեխաներիս: Պինդ մնացեք ու շարունակեք կռիվ տալ այս բորենիների խմբակի հայրենավաճառության և դավաճանական գործողությունների դեմ, մեր սերունդները չպետք է կորցնեն իրենց հայրենիքը: Հ.Գ. Տեղեկացա, որ ArmComedy-ի կիրակնօրյա եթերը դեռևս պաշտոնապես չի չեղարկվել: Հիշեցնեմ, որ կիրակի օրը ArmComedy-ի տղաների հյուրը ալեն սիմոնյանն է, որի սուտ մատնագրի հիմքով ձերբակալվել են AntiFake.am-ի լրագրողները, երկու ամսով կալանավորվել ենք մենք, և փակվել է AntiFake.am-ը: Այսքանից հետո ալեն սիմոնյանին եթեր տրամադրելը ես ստիպված կլինեմ դիտարկել մեր հանդեպ տեղի ունեցածի և այդ ստահակի գործողությունների արդարացում: Հուսով եմ՝ մեր գործընկերները հաշվի կառնեն այս ակնառու իրողությունները և իրենց եթերը չեն կեղտոտի մարդկանց հայհոյող և դրա պատասխանը ստանալուց հետո բռնել տվող և մեդիա փակող սրիկային եթեր տրամադրելով»: Աղբյուրը` Անտիֆեյք.ամ |

«Ժուռնալիստների միության գույքը պետք է վերադարձվի ՀՀ սեփականությանը»․ Սիսակ Գաբրիելյան (լուսանկար)
5617:42
«Հայաստանում սուրճի օգտագործումը գրեթե 80 անգամ ավելի բարձր է, քան թեյինը»․ Արմեն Մուրադյան
9717:12
«Մենք այս ամենը քմծիծաղով ենք տանում և սրանից միայն կոփվում». Նարեկ Սամսոնյան
13516:24
«Թիմ Քուքը կարող է շուտով լքել Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնը». #FT
13915:48
«Ես մնալու եմ այս նույն ուղու վրա՝ մինչև վերջին շունչս». Դավիթ Համբարձումյան
18113:50
«Սա քաղաքական վրեժխնդրություն է, ոչ թե իրավական գործընթաց». Լիանա Գասպարյան (տեսանյութ)
19013:35
«Այս լուսանկարում ՀՀ-ի՝ որպես հայկական պետության չգոյության երաշխիքն է». Էդուարդ Աբրահամյան
21213:15
«Սամվել Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանը գործել է տիեզերական արագությամբ». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
14112:50
