«Ժուռնալիստների միության գույքը պետք է վերադարձվի ՀՀ սեփականությանը»․ Սիսակ Գաբրիելյան

ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժուռնալիստների միության գույքը պետք է վերադարձվի ՀՀ սեփականությանը. հայցն արդեն մուտքագրվել է դատարան, հարուցվել է նաև քրեական գործ:
Տարածքը գտնվում է Երևանի կենտրոնում՝ շուրջ 2400 քմ, իսկ շուկայական արժեքը՝ մոտ 3-5 մլն ԱՄՆ դոլար։
Գլխավոր դատախազությունից տեղեկացա, որ կառույցն ընթացք է տվել ամիսներ առաջ իմ և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղարկած նամակին։
Սա միայն մեկն է այն հազարավոր գույքերից, որոնք մեր կարծիքով անկախացումից հետո դարձել են ՀՀ սեփականություն և ոչ իրավաչափ եղանակներով փոխանցվել տարբեր անհատների կամ կազմակերպությունների։ Գույքերի մեծ մասը երբեք չի ծառայել հանրության շահին, իսկ ոլորտի ներկայացուցիչները դրանց օտարումից կամ վարձակալության գումարներից գրեթե ոչինչ չեն ստացել։
Ժուռնալիստների միության փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Վարչական դատարանն առաջիկայում կքննի դատախազության՝ փաստաթղթերն առ ոչինչ համարելու և գույքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին հայցը»։


Տեղատարափ անձրև և կարկուտ Մոսկվայում․ կայծակից տուժել է 2 մարդ
6523:06
«Կիրանցում ագրոզբոսաշրջության ծրագիրը մնացել է թղթի վրա»․ Ոսկան Սարգսյան
4622:42
«Ամոթ է, գոնե փողի կռիվ չտայիր»․ Սոֆյա Հովսեփյան
6121:54
«Վարորդներից ոմանք իրենց վերապահել են հսկիչի, ոստիկանի, գժականի դերը»․ Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
9819:18
«Պարտավորությունները կատարելու փոխարեն Օլամաեինները հանդես են եկել Ծառուկյանի նկատմամբ անհիմն մեղադրանքներով»․ Էմին Խաչատրյան (լուսանկար)
11519:00
««Գումար չտաս՝ երեխայիդ քթից կբերեն»․ նամակագրություն՝ թիվ 134 դպրոցից»․ Լիա Սարգսյան
13517:36
«Սոցիալական բնակարան ասելով շատերը հասկանում են անվճար կացարան»․ Հայկ Խանումյան
14016:06
Իվետա Տոնոյանը՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակի մասին
11916:00