Կիրակի, 16 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Անկախ դիտորդը հայտարարություն է տարածել

Անկախ դիտորդը հայտարարություն է տարածել
119
Այսօր, 11:36

Անկախ դիտորդը արձանագրել է լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններ, որոնք ոչ ճշգրիտ են մեկնաբանում օրենսդրությունը։
Մասնավորապես՝
- Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ քարոզչական նյութեր չեն կարող փակցված լինել տեղամասային կենտրոնի վրա, սակայն դրանից մոտ կամ մասնավորապես 50 մետր շառավղով փակցնելու վերաբերյալ արգելք չկա։
- Միաժամանակ տեղամասային կենտրոնների մոտակայքում, ինչպես և համայնքի ողջ տարածքում բազմաթիվ են չսահմանված վայրերում փակցված պաստառները, որոնք պիտի հեռացված լինեին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ համայնքի ղեկավարի կողմից, որն այդ գործընթացում կարող է ներգրավել ոստիկանությանը։
Ստացվում է, որ այդ պաստառները մնում են փակցված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անգործության պատճառով։

Աղբյուրը`   Անկախ դիտորդ