Կիրակի, 16 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Պարզվեց, որ մարդը ոչ վատ էր տեսնում, ոչ էլ անգրագետ էր»․ Արմենակ Դանիելյան

«Պարզվեց, որ մարդը ոչ վատ էր տեսնում, ոչ էլ անգրագետ էր»․ Արմենակ Դանիելյան
175
Այսօր, 16:48

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ տեսանյութով․ «Վաղարշապատ. 14/47 տեղամաս.
Ընտրատեղամաս մտած 2 քաղաքացիներից մեկը ասեց, որ ցանկանում է, որ իր փոխարեն իր հետ ներս մտած անձը քվեարկի, պատճառաբանելով, որ ինքը անգրագետ է, հետո տեսավ, որ անգրագիտությունը չի օգնում, ասաց, որ լավ չի տեսնում։ Ընտրություն կատարելուց հետո պարզվեց, որ տվյալ մարդը ոչ վատ էր տեսնում, ոչ էլ անգրագետ էր, նա նորմալ ստորագրել էր։
Սա ակնհայտ ընտրություն էր՝ ուրիշի փոխարեն»։