«Պատարագիչ քահանան պարտավոր է հնչեցնել Վեհափառի անունը». Տեր Փառեն
![]() 242 Կիրակի, 16 նոյեմբերի, 2025 թ., 21:18 Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Խաչիկ գյուղում տեղի ունեցած Պատարագի այն դրավագին, որտեղ, երևում է, թե ինպես է պատարագիչը միտումնավոր կրճատում Վեհափառ Հայրապետի անունը: Տեր Փառենը տեղադրել է մի լուսանկար՝ կից գրառմամբ. «Սա 1880 թվականին Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի ժամանակ տպագրված Խորհրդատետրից է։ Այս Խորհրդատետրը տպագրվել է Հայոց Աշխարհի տարբեր տեղերից բերված տպագիր և ձեռագիր 40 օրինակների՝ իրար հետ համեմատելուց հետո, որի ընթացքում հաշվի են առնվել նույնիսկ ամենափոքր մանրուքները։ Հետևաբար, Պատարագի այս մասը կամայականորեն զեղչել, մեղմ ասած, չի կարելի։ Զեղչում են կա՛մ տգիտաբար, կա՛մ նենգ դիտավորությամբ։ Երկու դեպքում էլ անընդունելի է։ Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Երկրորդ Վեհափառն է, և պատարագիչ քահանան պարտավոր է հնչեցնել Վեհափառի անունը։ Տղամա՛րդ եղեք, ափսո՛ս եք, ձեզ մի՛ վնասեք»: Աղբյուրը` Տեր Փառեն Առաքելյան |

«Երեսպաշտ սրիկաների ժամանակը». Միհրան Հակոբյան
8811:12
Նախաձեռնվել է քրեական վարույթ
3911:06
«Վահագն Ալեքսանյանին հորդորում եմ զերծ մնալ ակնհայտ սուտ ու կեղծ տեղեկություններ տարածելուց»․ Արսեն Բաբայան
12611:00
«Տեսանյութի՝ արհեստական բանականությամբ ստեղծված լինելու վարկածը հերքվել է փորձաքննությամբ»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
10710:30
«Դու հայի ինքնությանը վնասեցիր, մենք էլ քեզ կհանենք պետության ղեկավարությունից». Շպռոտ
13010:12
«Հենց վարչապետին հաջողվի իրագործել իր ծրագիրը, նա կրկին հիշելու է Նավասարդ Կճոյանի անցյալը». Թաթուլ Հակոբյան
10709:48
Մեղրու լեռնանցքում ձյուն է տեղում, Արտաշատի, Բաղրամյանի տարածաշրջաններում մառախուղ է
16209:30
Ո՞վ է ծեծի պատվիրատուն. «Հրապարակ»
14609:24
