Վկան դատարանում հայտնել է, որ իրեն կեղծ ցուցմունք տալ ուղղորդել են ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցները
![]() 158 Երեկ, 23:12 Նոյեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնից տեղեկություն է փոխանցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ տեղեկության, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ, որը կապված է եղել 2024 թվականի հոկտեմբերի 3-ին Սուրենավան գյուղում տեղի ունեցած կրակոցների փաստով, որի ժամանակ Սուրենավանի նախկին գյուղապետի որդին կասկածվում էր կրակոցի արդյունքում քաղաքացուն հրազենային վնասվածք պատճառելու մեջ, գործով վկա Տիգրան Նիկողոսյանը դատարանում հայտարարել է, որ նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքը չի համապատասխանում իրականությանը, դեպքի վայրում ինքը Արթուր Զեյնալյանին չի նկատել, իսկ նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ վերջինիս կրակոցից հետո տեսել է դեպքի վայրից հեռանալիս, քանի որ ոստիկանության աշխատակիցները իրեն հայտնել են, որ գործը արդեն բացահայտված է և այն կատարել է Արթուր Զեյնալյանը և իրեն հորդորել են այդ մասին ցուցմունք տալ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տ. Նիկողոսյանի հայտնած ոստիկանը Վեդիի ոստիկանության Արարատի նախկին բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանն է, ում ամիսներ առաջ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հեռացրել է զբաղեցրած պաշտոնից: Ա. Զեյնալյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի 3-ին կրակոցներ էին հնչել Արարատի մարզի Սուրենավան գյուղում: Վիրավորը Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Արտակ Զ.-ն է եղել: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներով պարզել էին, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սուրենավան գյուղի Երևանյան խճուղի 14 հասցեում գտնվող, հասարակական վայր հանդիսացող գազալցակայանում Արտակ Զ.-ն և Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արման Պ-ն, դեռևս անհայտ հանգամանքներում, վիճել էին Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Արթուր Զ.-ի հետ՝ միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ այդ ընթացքում Արթուր Զ.-ն իր մոտ պահվող ատրճանակով կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով Արտակ Զ.-ն ստացել էր հրազենային վնասվածք: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին, որ Արթուր Զ.-ն Սուրենավանի նախկին գյուղապետ Կարո Կարապետյանի («Դուշման Կարո») ապօրինի որդին է, իսկ դեպքի վայրում էլ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին ատրճանակից կրակված 3 պարկուճ և արնանման հետքեր: |

«Ո՞ւր ենք էթում՝ կենտրոնական շտաբ. հլը էս տղեն ո՞վ ա...». Ալեն Սիմոնյանի ուղիղ եթերը Վաղարշապատից (տեսանյութ)
2001:00
ԿԸՀ-ն ամփոփել է 47-ից 20 ընտրական տեղամասի արդյունքները
7600:36
«ՔՊ-ն դժվար թե կարողանա միայնակ 50+1% վերցնել». Նաիրի Հոխիկյան
8900:30
«Եթե այսպես շարունակվի, 2030-ին կքննարկենք քպ-ին հեռացնելու հնարավորությունը». Նարեկ Գալստյան
10600:24
ՔՊ-ականներն արդեն շտաբում տոնում են Արգիշտի Մեխակյանի հաղթանակը (տեսանյութ)
11300:18
ԿԸՀ-ն հրապարակել է 11 տեղամասերի տվյալները
12200:12
«Փոխե′ք ձեր ուղեղային կենտրոններն, այլապես արդեն երկրորդ համապետականն եք վարի տալու». Արթուր Գևորգյան
147Երեկ, 23:48
«Եթե ընդդիմությունն այս վիճակով հասնի 2026-ի ընտրություններին, դաժան գյաբռլամիշ ա լինելու». Արգիշտի Կիվիրյան
176Երեկ, 23:42
