Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() 231 Երկուշաբթի, 17 նոյեմբերի, 2025 թ., 10:06 Հակակոռուպցիոն դատարանը քննում է Քննչական կոմիտեի կողմից ներկայացված՝ գործարար, «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Նիստն ընթանում է դռնփակ, լրագրողների հարցերին են պատասխանում փաստաբանները: Հիշեցնենք, որ գործարարն անազատության մեջ է 2025-ի հունիսի 18-ից։ Նա ձերբակալվել, ապա կալանավորվել է հայտնի հարցազրույցից հետո: Նրան մեղադրանք է ներկայացվել ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: Ավելի ուշ գործարարին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Ամիսներ անց նրա մեղադրանքը փոփոխվել է և նոր մեղադրանք է ներկայացվել, այն է՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ |

«Apple-ի տնօրենը զանգել էր՝ հետույքս համբուրելու». Թրամփ
8622:14
«Քննարկվել են ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցեր»․ ՆԳՆ
10219:30
Գիտնականը կոչ է անում անհապաղ տարհանվել Պարսից ծոցի երկրներից
27619:21
Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար ԱՄՆ-ի բանակցողները նախատեսում են ևս մեկ այց կատարել ՌԴ
12018:53
Թրամփն Իրանի առաջնորդներին կոչ է անում ազատ արձակել «այդ կանանց» (լուսանկար)
16518:03
«Ընտրություններին ձայն փոշիացնելու 6 քայլ»․ Վարազդատ Հարությունյան
17617:12
«Կլինի՞ առհասարակ ոչինչ չանեք»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
11517:00
«ՔԿՀ-ում հանդիպեցի Բագրատ Սրբազանին»․ Տիգրան Աբրահամյան
12616:30
