Դատախազը դատարան է հանձնել Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
![]() 828 Երկուշաբթի, 17 նոյեմբերի, 2025 թ., 11:24 Դատախազը, 2025 թվականի նոյեմբերի 17-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 2025 թվականի նոյեմբերի 16-ի՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների՝ Ոսկեհատ բնակավայրում նախապես պլանավորված նախընտրական քարոզչությանը խոչընդոտած՝ Գ.Ն-ի և Հ.Ն-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Գ.Ղ-ն, հանդիսանալով 2025 թվականի նոյեմբերի 16-ի՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու, Ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության ժամանակահատվածում՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ին, սահմանված կարգով նախընտրական քարոզչություն իրականացնելու՝ ընտրողների հետ հանդիպելու, ինչպես նաև ավտոերթ իրականացնելու նպատակով, կուսակցության աջակցի հետ ժամանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայր: Ժամը 14:00-ի սահմաններում, Ոսկեհատ բնակավայրի Գ.Լուսավորիչ փողոցի բնակիչ Հ.Ն-ն, իր տան մոտ հանդիպելով Գ.Ղ-ին, տեղեկացել է, որ նա իրականացնում է նախընտրական քարոզչություն՝ տարածում է «Հանրապետություն» կուսակցության վերաբերյալ քարոզչական տպագիր նյութեր: Հ.Ն-ն տեղեկացել է նաև, որ վերոնշյալ կուսակցության թեկնածու Հ.Մ-ն նախընտրական քարոզչություն կատարելու՝ ընտրողների հետ հանդիպելու նպատակով, նույնպես ժամանելու է Ոսկեհատ բնակավայր: Հ.Ն-ն, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու դիտավորությամբ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել՝ պահանջելով, որ Գ.Ղ-ն հեռանա՝ նշելով, որ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հ.Մ-ն չի մտնելու Ոսկեհատ բնակավայր: Այդ ընթացքում, Հ.Ն-ի հայրը՝ Գ.Ն-ն, լսելով Գ.Ղ-ի և իր որդու խոսակցությունը, մոտեցել է նրանց և հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Գ.Ղ-ի հասցեին՝ նույնպես պահանջելով հեռանալ: Չցանկանալով վիճաբանել Հ.Ն-ի և Գ.Ն-ի հետ, դադարեցնելով նախընտրական քարոզչությունը՝ Գ.Ղ-ն վերադարձել է նախընտրական քարոզչական պաստառների տեղադրման վայր: Հ.Ն-ն և Գ.Ն-ն, շարունակելով վերջնական արդյունքի հասնելուն ուղղված գործողությունները, իրենց ավտոմեքենաներով շրջել են «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավի իրականացման՝ ընտրողների հետ հանդիպման՝ նախապես որոշված վայրում՝ Ոսկեհատ բնակավայրի Բարեկամության փողոցում: Գ.Ն-ն, իջնելով ավտոմեքենայից, զրուցել է «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի հետ հանդիպմանը սպասող անձանց հետ, որից հետո նշված անձինք հեռացել են: Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Հ.Ն-ի և Գ.Ն-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը): Գ.Ն-ն և Հ.Ն-ն կալանավորված են: |

Դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
45717:00
Դատախազությունը պահանջում է Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր
24416:00
«Անընդունելի և դատապարտելի է ՀՀ իշխանությունների անգործությունը»․ Արցախի ԱԺ
18615:36
«Ավտոմեքենան երթևեկել է բարձր արագությամբ». մանրամասներ՝ Հրապարակում տեղի ունեցած վթարից
21410:00
Թրամփն առաջարկել է մշակել նոր պայմանագիր հարձակողական զենքի կրճատման վերաբերյալ
66400:00
Գողություն կատարած անձը հայտնաբերվել է (տեսանյութ)
394Երեկ, 16:36
Հանցավոր խումբ է բացահայտվել. կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ
63704.02.2026, 14:36
«Հանդիպում՝ «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
50904.02.2026, 13:54
