Լուվրում բլոգերներին հաջողվել է իրենց նկարը կախել «Մոնա Լիզայի» կողքին

Բելգիացի TikToker-ներ Նիլին և Սեննեին հաջողվել է շրջանցել Լուվրի անվտանգության համակարգը և թանգարան ներս բերել իրենց իսկ նկարը։ Նրանք այն կախել են մի սենյակում, որտեղ գտնվում է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը, և որոշ ժամանակ թանգարանի աշխատակիցները տեղյակ չեն եղել նոր «ցուցանմուշի» մասին։
Նրանք օգտագործել են Lego-ի աղյուսներից պատրաստված շրջանակ՝ մետաղորսիչ սարքերը շրջանցելու համար։ Չնայած նրանց պայուսակների խուզարկությունը տևել է սովորականից ավելի երկար, անվտանգության աշխատակիցները չեն անհանգստացել դրանց պարունակությունից։
Որոշ ժամանակ սենյակով անցնող անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են նրանց ծրագրին, բայց երբ թանգարանն սկսել է փակվել, և այցելուներին խնդրել են հեռանալ, TikToker-ները կարողացել են իրենց նկարը կախել 16-րդ դարի վենետիկցի վարպետների ստեղծագործությունների շարքում և հանգիստ լքել թանգարանը՝ մի քանի լուսանկարներ անելով։
Հաջորդ օրը պարզվել է, որ նրանց դիմանկարը որոշ ժամանակ մնացել է պատին՝ շարունակելով զարմացնել և զվարճացնել Լուվրի այցելուներին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին հանցագործները Լուվրի թանգարանից՝ Նապոլեոնի և նրա կնոջ հավաքածուից ինը ցուցանմուշ էին գողացել։

«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
69Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
67Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
34707.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
41507.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
75801.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
74501.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75201.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
75201.11.2026, 19:42