Կաղոպտել են «ՎՏԲ» բանկի Շինարարների մասնաճյուղը

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինված անձը ներխուժել է Շինարարների 25 հասցեում գործող բանկերից մեկի մասնաճյուղ: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի խմբերը: Մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, հարձակվողը բանկի մասնաճյուղից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զինված անձը մտել է բանկի մասնաճյուղ, պարանոցին գցած է եղել ցուցանակ, որի վրա գրված է եղել. «Եթե փողերը չտաք, 20 վայրկյանում կտրաքացնեմ»:

«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
7821:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
17018:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
29514:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
45510:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
31409:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
254Երեկ, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
245Երեկ, 23:36
Իրանը հարվածում է Քուվեյթն և Բահրեյնը
476Երեկ, 19:47