«Ոչ մի լուրջ ընկերություն չի գնի ՀԷՑ-ը, որի օտարման վրա միջազգային արբիտրաժով արգելք է դրված». Նարեկ Կարապետյան
![]() 269 Երկուշաբթի, 17 նոյեմբերի, 2025 թ., 20:04 «Ստոկհոլմի Արբիտրաժը արդեն արգելք է դրել: Աշխարհում ոչ մի լուրջ վարկանիշ ունեցող ընկերություն չի գա, չի գնի որևէ ընկերություն, որի օտարման վրա միջազգային արբիտրաժով արգելք է դրված»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի հնարավոր գնմանը: Նա ընդգծել է, որ եթե արբիտրաժ դիմելու մարդկանց իրավունքը ոտնահարվում է, ոչ մի լուրջ ներդնող Հայաստան չի գալու: «Հայաստանում որևէ որակական զարգացում չենք ունենալու: Դրա հիմնական զարգացումը արդյունաբերության մեջ մեր անկումն է: Եթե ոսկու առևտուրը հանենք, մեր արդյունաբերությունը անկման մեջ է»,- նշել է Նարեկ Կարապետյանը՝ հիշեցնելով. «Անցյալ տարի Հայաստանում ներդրումները կազմել են 70 միլիոն դոլար։ Վրաստանում՝ 1,9 միլիարդ դոլար։ Եվրոպացիները գնահատում են կայունությունը»: |

«Երեսպաշտ սրիկաների ժամանակը». Միհրան Հակոբյան
8811:12
Նախաձեռնվել է քրեական վարույթ
3911:06
«Վահագն Ալեքսանյանին հորդորում եմ զերծ մնալ ակնհայտ սուտ ու կեղծ տեղեկություններ տարածելուց»․ Արսեն Բաբայան
12611:00
«Տեսանյութի՝ արհեստական բանականությամբ ստեղծված լինելու վարկածը հերքվել է փորձաքննությամբ»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
10710:30
«Դու հայի ինքնությանը վնասեցիր, մենք էլ քեզ կհանենք պետության ղեկավարությունից». Շպռոտ
13010:12
«Հենց վարչապետին հաջողվի իրագործել իր ծրագիրը, նա կրկին հիշելու է Նավասարդ Կճոյանի անցյալը». Թաթուլ Հակոբյան
10709:48
Մեղրու լեռնանցքում ձյուն է տեղում, Արտաշատի, Բաղրամյանի տարածաշրջաններում մառախուղ է
16209:30
Ո՞վ է ծեծի պատվիրատուն. «Հրապարակ»
14609:24
