«Ինչպե՞ս հաղթեց Փաշինյանը Վաղարշապատի ընտրությունները». Էդմոն Մարուքյան
![]() 196 Երեքշաբթի, 18 նոյեմբերի, 2025 թ., 00:00 «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպե՞ս հաղթեց Փաշինյանը Վաղարշապատի ընտրությունները։ *Փոխվեց ընտրական քարտեզը, հետո՝ որոշված քարտեզին համապատասխան, թեկնածու ընտրվեց։ Վաղարշապատ համայնքը խոշորացավ, նրան միացավ Խոյ համայնքը, որի համայնքապետն է եղել 2021 թվականից Արգիշտի Մեխակյանը։ Կարևոր արձանագրում՝ Խոյ համայնքի բոլոր 16 գյուղերի գյուղապետերին վերջինս է նշանակել։ *Հնարավորինս նվազեցվեց ու հանվեց Քաղաքացիական պայմանագրի գրգռող ֆակտորը, անգամ կուսակցության անվանումը չկար Մեխակյանի պաստառներին։ Մեսիջը հետևյալն էր․ «Դուք ընտրում եք ոչ թե ՔՊ, այլ 7 համարը, ձայն եք տալիս Խոյի երկար տարիների համայնքապետ Արգիշտի Մեխակյանին՝ ձեր հող ու ջրի մարդուն»։ *Ընտրաշավին չէր մասնակցում Փաշինյանը, և չկային նրա հավատ չներշնչող ու ընտրազանգվածին վանող ելույթները։ Իշխանությունը դասեր քաղեց Գյումրիի ընտրություններից, ճկունություն ցուցաբերեց ու հաղթեց Վաղարշապատում։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Հանգամանք, որ ստիպում է իրական հավատացյալներին կանգնել կաթողիկոսի կողքին». Կարեն Հեքիմյան
13303:06
«Վատը աղմկոտ է, բայց լավը շատ է». Տաթևիկ Հայրապետյան
15502:12
«Ալեքսանդրապոլյան դասեր, արդյո՞ք պատմությունը կրկնվում է». Դերենիկ Մալխասյան
18001:06
Ուկրաինայում կտրուկ աճել է արտագաղթը
26100:38
«Արքեպիսկոպոս Աջապահյանի գլխավորած Շիրակի թեմը մնաց կուռ և անհողդողդ». Արեգ Սավգուլյան
19100:00
ԵՄ-ն կարող է մշտապես սառեցնել ռուսական ակտիվները՝ շրջանցելով Հունգարիայի վետոն
260Երեկ, 23:54
«Անթիլիասն այդ քաջությունն ունեցած է և ունի՝ ո՛չ ասելու». Արամ Ա (տեսանյութ)
194Երեկ, 23:30
Շվեյցարիայի բնակիչների կեսը կողմ է արտահայտվել բնակչության թվի սահմանափակմանը
329Երեկ, 23:19
