Երեքշաբթի, 18 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Հակակոռուպցիոն կոմիտեն՝ «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկության մասին

Հակակոռուպցիոն կոմիտեն՝ «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկության մասին
106
Այսօր, 11:18

Ինչպես հայտնել էինք, երեկ խուզարկություններ են իրականացվել Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում:

«Ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։ Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ»,- այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։