Չորեքշաբթի, 19 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ոչ հեռու ապագայում դպրոց կոչված հազարամյա երևույթի նշանակությունը կավարտվի»․ Ազատ Աբրահամյան

«Ոչ հեռու ապագայում դպրոց կոչված հազարամյա երևույթի նշանակությունը կավարտվի»․ Ազատ Աբրահամյան
82
Այսօր, 03:12

Երգիչ-երգահան Ազատ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինտերնետ, սոց. կայքեր, սմարթֆոններ, արհեստական բանականություն…
Արդեն ոչ հեռու ապագայում գործը դպրոցներին կհասնի։
10-12 տարի դպրոց-դպրոց խաղալու փոխարեն «աշխարհի տերերն» արհեստական բանականության ծառայություններ կառաջարկեն։ Որպես ուսուցիչ, արհեստական բանականությունն ինտերնետային ուսումնական ծրագրեր կմատուցի նրանց համար, ովքեր ԲՈՒՀ-երում ուսումը շարունակելու նախընտրություններ կունենան։ Կասեն՝ բարձրագո՞ւյն ես ուզում, խնդրեմ։ Դպրոց գնալ-գալու փոխարեն տանը նստիր, սովորիր։ Իսկ մյուսներին գրել-կարդալ կսովորեցնեն, կուղորդեն դեպի էն ոլորտներ,որոնք ծառայեցված կլինեն աշխարհատերերի շահերին…
ԲՈՒՀ-ական մասնագիտությունները ևս ըստ պահանջարկային նշանակությունների կլինեն.
բարձր տեխնոլոգիական, ռազմական,տնտեսական, բիզնեսային։ Այսինքն՝ կրկին էնպիսի մասնագիտություններ, որոնք «շահեր» կսպասարկեն։
ԲՈՒՀ- ական տարիքի հասածներն արհեստական բանականության միջոցով ստացած իրենց գիտելիքներով քննություններ կհանձնեն, և երբեմնի՝ դպրոց կոչված, այլևս ոչ նոր, հազարամյա երևույթի նշանակությունը կավարտվի…
Չեն լինի էնպիսի մասնագիտական նախընտրություններ, ինչպիսիք են՝ արվեստը, գրականությունը, մշակութայինն առհասարակ, ու արժեհամակարգային այլ նշանակությունների ուղղված մասնագիտական առաջարկներ, և վերջ…
Զարգանում ենք, դե ի՞նչ արած:
Էս առայժմ իմ սուբյեկտիվ կանխատեսումն է։
Տա Աստված սխալվեմ…»:

Աղբյուրը`   Ազատ Աբրահամյան