Երեքշաբթի, 18 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց

Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց
95
Այսօր, 11:48

Հակակոռուպցիոն դատարանը (դատավոր Սարգիս Դադոյան) որոշեց 2 ամսով երկարացնել գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը: Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնեցին նրա փաստաբանները: «Դատարաններում այն, ինչ տեղի է ունենում, այն, ինչ խոսում ենք, դատարաններում այն իրավական դիրքորոշումները, որ ներկայացնում ենք․․․ ինձ մոտ հարց է առաջանում՝ այս ամենն ինչի՞ համար է արվում, եթե «Հայկական ժամանակ»-ը կարող է ամբողջ ելքը կանխորոշել՝ գրելով՝ կալանքի երկարաձգման մասին»,- հայտարարեց Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցի երեկվա հրապարակմանը: