Երեքշաբթի, 18 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Եկեղեցու խաչը հանել են փոշեներկման և վերականգման նպատակով»․ Դավիթ Դանիելյան

«Եկեղեցու խաչը հանել են փոշեներկման և վերականգման նպատակով»․ Դավիթ Դանիելյան
121
Այսօր, 13:42

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր մամուլում տեսա հրապարակում Ոսկեպարի եկեղեցու խաչը հանելու թեմայով: Նյութի հեղինակը զանազան մանիպուլյատիվ դատողություններ էր արել այս առնչությամբ:
Լրագրողը կարող էր մի հարցում կամ զանգ կատարել ճշգրիտ պատճառը իմանալու համար: Բայց այդպես վարվում են պրոֆեսիոնալ, պետության արժեքը հասկացող, մարդկանց ավելորդ անգամ տագնապի չտանող լրագրողները: Ինչո՞ւ ճշտել, եթե կարելի է չճշտել:
Իրականում՝
Եկեղեցու խաչը հանել են փոշեներկման և վերականգման նպատակով: Շուտով այն կտեղադրվի: Ավելին՝ մինչ տարվա վերջ վերականգնված և վերակառուցված եկեղեցին կրկին կընդունի հավատավորներին»:

Աղբյուրը`   Դավիթ Դանիելյան