Երեքշաբթի, 18 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Մարտի 1-ի ամենամեծ շահառուն Նիկոլ Փաշինյանն է»․ Ոսկան Սարգսյան

«Մարտի 1-ի ամենամեծ շահառուն Նիկոլ Փաշինյանն է»․ Ոսկան Սարգսյան
66
Այսօր, 15:48

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Դեռ շահարկում են «Մարտի 1»-ի թեման.
ԱԺ-ում հանրային լսումներ են «Մարտի 1-ի» թեմայով։ Իրենց իշխանության 7,5 տարում մարտի 1-ի հանցագործությունը չեն բացահայտել, հայտնի չէ, թե 2008թ․ մարտի 1-ին զոհվածները ո՞ւմ կողմից են սպանվել, փողոցներում սպանվածներից ովքեր են եղել ազատության մարտիկներ, ովքեր՝ ոստիկանների վրա հարձակված հանցագործներ։ Մարտի 1-ի ամենամեծ շահառուն Նիկոլ Փաշինյանն է, ով այն իր քաղաքական կենսագրության ամենամեծ իրադարձությունը սարքեց, շահարկեց։ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների ընտանիքներին հարկատուներիս մուծած գումարներից են փողեր հատկացնում, իսկ մարտի 1-ի զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին պետբյուջեից 30 միլիոն դրամ տրվեց։ Նիկոլ Փաշինյանը նրանց այդքան մեծ գումար հատկացրեց, որ այդ ընտանիքներն իր կողմնակիցը դառնան»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան