Քեմբրիջի բառարանը «parasocial» բառն ընտրել է` որպես տարվա բառ

Քեմբրիջի անգլերենի բառարանը «parasocial» ածականն ընտրել է՝ որպես 2025 թվականի բառ։ Հայտարարությունը հրապարակվել է բառարանի պաշտոնական կայքում։
Այս եզրույթը նկարագրում է մի երևույթ, որի դեպքում անձը միակողմանի, մտերիմ կապ է հաստատում հայտնի մարդկանց, գրքերի հերոսների կամ արհեստական բանականության հետ։ Հարաբերությունները փոխադարձ չեն, քանի որ հայտնի անձը տեղյակ չէ տվյալ անձի գոյության մասին, իսկ կերպարներն ու արհեստական բանականության զրուցակիցներն իրական չեն։
Պարասոցիալական կապերի դեպքում անհատը զգացմունքային կապվածություն է զգում՝ չնայած հաղորդակցության բացակայությանը։ Մեդիա կերպարի կյանքի իրադարձություններին, այդ թվում՝ նրա մահվանը, արձագանքները իրական հույզեր են առաջացնում ներգրավված անձի մոտ։ Սա բնորոշ է նաև հորինված կերպարներին և նեյրոնային ցանցերին։

Բալիում զբոսանավ է պայթել, զբոսաշրջիկները նետվել են ջուրը (տեսանյութ)
87Երեկ, 23:19
«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
73Երեկ, 22:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
84Երեկ, 20:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
261Երեկ, 15:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
117Երեկ, 13:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
108Երեկ, 13:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
113Երեկ, 13:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
115Երեկ, 11:18