Երեքշաբթի, 18 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Հիքմեթ Հաջիևը տեսանյութեր է հրապարակել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շինաշխատանքներից

Հիքմեթ Հաջիևը տեսանյութեր է հրապարակել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շինաշխատանքներից
113
Այսօր, 22:24

Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը X-ի իր էջում տեսանյութեր է հրապարակել ու գրել. «Զանգեզուրի միջանցք՝ Արաքս գետի վրայով անցնող Աղբենդ-Քելալե կամրջի վրա։

Կարևոր հանգույց և խաչմերուկ, որը կապում է միջազգային հիմնական տրանսպորտային ուղիները՝ Շանհայից մինչև Լոնդոն ձգվող Արևելք-Արևմուտք երթուղին, ինչպես նաև Հնդկական օվկիանոսը Հյուսիսային ծովի և Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող Հյուսիս-Հարավ և Հարավարևմուտք երթուղիները»։
Մեկ այլ տեսանյութ նա մակագրել է այսպես. «Մի քանի շաբաթ առաջ ես հրապարակեցի Զանգեզուրի միջանցքի երկաթուղային գծի կադրերը։
Այսօր ես կիսվում եմ միջանցքի շրջանակներում կառուցվող արագընթաց մայրուղու տեսանյութով՝ մի նախագիծ, որը ձևավորում է տարածաշրջանի ապագան»։

Աղբյուրը`   Հիքմեթ Հաջիև