Չորեքշաբթի, 19 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Էդգար Ղազարյանը միջնորդել է ՍԴ դատավորների գործով հարցաքննել Փաշինյանին, Սիմոնյանին, Քոչարյանին, Ջուլհակյանին

Էդգար Ղազարյանը միջնորդել է ՍԴ դատավորների գործով հարցաքննել Փաշինյանին, Սիմոնյանին, Քոչարյանին, Ջուլհակյանին
69
Երեկ, 23:30

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «ՍԴ-ի գործով» դատական նիստում միջնորդել է որպես վկա իր գործով ներգրավել ու հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին եւ Արուսյակ Ջուլհակյանին: Իր միջնորդությունը Ղազարյանը հիմնավորեց Սահմանադրական դատարանի վերաբերյալ Փաշինյանի տարբեր ժամանակահատվածներում արված հայտարարություններով։

Էդգար Ղազարյանը միջնորդել է ՍԴ դատավորների գործով հարցաքննել Փաշինյանին, Սիմոնյանին, Քոչարյանին, Ջուլհակյանին