Չորեքշաբթի, 19 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ռեժիմի ահաբեկումների շղթան երկարաժամկետ է». Տիգրան Աբրահամյան

«Ռեժիմի ահաբեկումների շղթան երկարաժամկետ է». Տիգրան Աբրահամյան
101
Երեկ, 23:24

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանության ապօրինությունների շարքը համակարգային բնույթ ունի և դա չի կանգնի այնքան ժամանակ, քանի երկրում իրական քաղաքական փոփոխություն չի եղել:
Ինչ-որ մարդ կա՞, ով վստահ չէր, որ ռեժիմը Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու էր:
Պարզ չէ՞, թե ինչու նստացրեցին Դավիթ Համբարձումյանին:
Ինչո՞ւ են կալանավայրում գտնվում Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը:
Ի՞նչ էին տնտղում Վաղարշապատում պատկառելի ձայներ ստացած «Հաղթանակ» դաշինքի ներկայացուցիչների տներում կամ մարդկանց ձերբակալում:
Շարքը շատ երկար է:
Ռեժիմի ահաբեկումների շղթան երկարաժամկետ է և հայաստանյան քաղաքական պրոցեսներն ուղեկցելու է այնքան ժամանակ, քանի սրանց դեմը չի առնվել»: