«Իրանը ցանկանում է համաձայնագիր ԱՄՆ-ի հետ, Վաշինգթոնը բաց է բանակցությունների համար». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է համաձայնագրի ԱՄՆ-ի հետ, և Վաշինգթոնը պատրաստ է բանակցել: Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ հանդիպման ժամանակ:
«Ի դեպ, Իրանը ցանկանում է համաձայնագիր: Ես լիովին բաց եմ դրա համար, մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ և սկսել ենք գործընթացը»,- ասել է Թրամփը:
Թագաժառանգը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն սերտորեն համագործակցում են Իրանի հետ համաձայնագրի կնքման ուղղությամբ, որը օգտակար կլինի ապագայի համար:
Հունիսին Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը սրվեց՝ իրանական ուրանի հարստացման օբյեկտների վրա հարձակումներով: Հարվածների հետևանքով նաև զոհվեցին Թեհրանի մի քանի ռազմական առաջնորդներ: Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները միացավ հակամարտությանը՝ հարվածելով Իսլամական Հանրապետության երեք հիմնական միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյին, Նաթանզին և Սպահանին: Հունիսի 24-ի առավոտյան Իրանը և Իսրայելը հայտարարեցին հրադադարի մասին:
Հոկտեմբերի 1-ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեց Իրանի միջուկային ծրագրի և զենքի ձեռքբերման հետ կապված 44 անձանց և կազմակերպությունների նկատմամբ: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այնուհետև հայտարարեց, որ սահմանափակումները ՄԱԿ-ի պատժամիջոցների և Իրանի դեմ ձեռնարկված միջոցառումների «վերականգնման» մաս են կազմում՝ միջուկային պարտավորությունները «նշանակալիորեն չկատարելու» համար։

«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
1017:54
«Պորտաբույծների համակարգը պետք է արմատախիլ արվի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
4617:00
«Լիֆտերը փոխարինենք, սպասարկումն էլ անենք, էդ դեպքում համատիրություններն ինչների՞ս են պետք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
5316:42
Ռուստամ Ստեփանյանը (Չաղ Ռուստամ) կմնա կալանքի տակ
5316:30
«Ի՞նչ թույլտվություն է անհրաժեշտ պատուհան, տանիքի թիթեղ փոխելու համար». Արման Բաբաջանյան (տեսանյութ)
6815:48
«Տպավորություն է՝ պետությունների ղեկավարները միմյանց հետ մրցում են, թե ով է ավելի գիժ ու անսանձ»․ Նարինե Կիրակոսյան
6615:24
Ֆրանսիայում Ռենուարի թանգարանից կտավներ են գողացել
15515:07
«Ես այդ տվյալներին չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան
7913:24