Չորեքշաբթի, 19 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Սովորական դպրոց` ադրբեջանում». Արման Աբովյան

«Սովորական դպրոց` ադրբեջանում». Արման Աբովյան
91
Այսօր, 00:24

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չեմ ուզում կրկնվել, պարզապես նայեք այս տեսանյութը...
Տեսանյութում ներկայացված է սովորական դպրոց ադրբեջանում, որտեղ դեռահասները իրենց «ուսուցիչների» խիստ ղեկավարության ներքո (թեև լեզուն չի շրջվում այդ վայրենի վիժվածքներին ուսուցիչ կոչելու) բեմադրում են մի տեսարան, որի գլխավոր իմաստը հայերին նվաստացնելն է և ստորացնելն է։
Միայն կատարյալ անմեղսունակը կարող է հավատալ այն հեքիաթներին, որ Ադրբեջանը պատրաստվում է հայերի հետ խաղաղության։
Միայն լրիվ հիմարը կամ գիտակցված մանկուրտը կարող է հույս ունենալ, թե զիջելով Հայաստանի պետական, ազգային և ռազմավարական շահերը՝ հայերը կկարողանան «գնել» խաղաղություն թուրքերից և ադրբեջանցիներից։
Միայն լրիվ հիմարը կամ գիտակցված մանկուրտը կարող է հրաժարվել ընկալել իրականությունը այնպիսին, ինչպիսին այն կա, և ապրել «վարդագուն երազանքներով»՝ խաղաղություն մարդասպանների և օկուպանտների հետ»։

Աղբյուրը`   Արման Աբովյան