Արշակ Սրբազանին մեղադրում են սպանության, հանցաշխարհի հետ կապի մեջ. «Հրապարակ»
![]() 81 Այսօր, 09:00 «Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 3 սրբազաններով չի բավարարվում, տեղեկացանք, որ քննչականը ամռանը 3-4 վարույթ է հարուցել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսի նկատմամբ, և նրան շարունակ հարցաքննությունների են կանչում, իսկ նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվում է ցուցմունք տալ: Մեր հարցին, թե ինչում են նրան մեղադրում, ասացին․ «Մնում է Խորեն Մուրադբեկյանի սպանության մեջ մեղադրեն»: Իսկ Մուրադբեկյանը սպանվել է 1938-ին։ Արշակ սրբազանին մեղադրում են սպանության, ապօրինի զենքի, հանցաշխարհի հետ կապի, փողեր լվանալու մեջ: Բոլորը կառուցված են կարգալույծ հոգեւորականների կամ ֆեյք «Հարություն վարդապետի» տարածած տեղեկությունների հիման վրա: Այս «վարդապետը» նաև լրատվամիջոցներին է իր «բացահայտումներն» ուղարկում: Մեզ հատկապես հետաքրքրեց սպանության մեղադրանքը: Պարզվեց՝ ըստ ցուցմունքների, Արշակ սրբազանը «թունավորելով սպանել է Գարեգին Ա կաթողիկոսին»: Հիշեցնենք, որ Գարեգին Ա-ն ձայնալարերի քաղցկեղ ուներ, տևական ժամանակ հիվանդ էր և մահացել է 1999թ․ հունիսին»: |

«Պետք է հասկանալ, թե ի՞նչ կարգավիճակով է Հուքերն այցելել Ծիծեռնակաբերդ»․ Հակոբ Բադալյան
2410:18
Ռոնալդուն, Բեզոսը և Մասկը մասնակցել են Սպիտակ տանը կազմակերպված ընթրիքին (տեսանյութ)
3610:17
«Առաջիկա կիրակի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում կմասնակցեմ պատարագի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7309:36
«Պարո՛ն Սարգսյան, զգում եք, չէ՞, ինչ այլանդակ բան եք ասել». Թաթուլ Հակոբյան
8509:24
Ներողամիտ կլինեն վարորդների խախտումների նկատմամբ. «Հրապարակ»
9409:06
Արշակ Սրբազանին մեղադրում են սպանության, հանցաշխարհի հետ կապի մեջ. «Հրապարակ»
7709:00
«Ռոլեքս», «Տիսոտ» թանկարժեք ժամացույցներ՝ ՔՊ պաշտոնյաների ձեռքին. «Ժողովուրդ»
9708:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11907:36
