Չորեքշաբթի, 19 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Զեղծարարության զոհ դարձած քաղաքացին, երբ դիմում է ոստիկանություն, ստանում է անլուրջ վերաբերմունք»․ ակցիա՝ դատախազության դիմաց

«Զեղծարարության զոհ դարձած քաղաքացին, երբ դիմում է ոստիկանություն, ստանում է անլուրջ վերաբերմունք»․ ակցիա՝ դատախազության դիմաց
90
Այսօր, 12:54

Զեղծարարության, կիբերհանցագործության հետևանքով տուժած և բավականին մեծ գումարներ կորցրած մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի դիմաց։ «Զեղծարարության զոհ դարձած քաղաքացին, երբ դիմում է ոստիկանություն, ստանում է անլուրջ վերաբերմունք՝ «իսկ ո՞ւր էր ձեր գլուխը», «ձեր փողերը ձեր կամքով փոխանցել եք ուրիշներին, հիմա եկել եք մեզնի՞ց եք պահանջում»․ սա հանցագործությունը կոծկելու ձև է, որը մեր քաղաքացիների մոտ առաջացնում է անվստահություն մեր պետական մամինների նկատմամբ, ինչը պիտի հուզի ՀՀ գխավոր դատախազին»,- իր խոսքում նշեց ակցիայի կազմակերպիչ, «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը։ Ըստ նրա՝ հաղորդում են ներկայացնելու դատախազություն՝ հանցագործության մասին, որպեսզի նախաձեռնվի քրեական վարույթ և քաղաքացիները ճանաչվեն որպես տուժող։

Ակցիա՝ Գլխավոր դատախազության դիմաց