«Նիկոլն անցել է գործի»․ Սևակ Հակոբյան
![]() 109 Այսօր, 15:06 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ընտրությունների ավարտից մեկ օր անց իշխանությունը սկսեց խուզարկությունները շուրջ 32 տոկոս ձայն հավաքած ընդդիմադիր թեկնածուի՝ Սևակ Խաչատրյանի թիմի անդամների, ավագանու անդամների բնակարաններում։ Ըստ Սևակ Խաչատրյանի, գուցե փորձում են իր դեմ ինչ-որ ցուցմունք կորզել։ Լրագրողները մինչև ընտրություններ Սևակ Խաչատրյանին հարց էին տալիս՝ եթե ընտրվեք, ձե՞զ ինչ հիմքով կարող են կալանավորել․ որովհետև բոլորս արդեն գիտենք՝ եթե ընդդիմադիրը հաղթում է ՔՊ-ին՝ վերջը կալանքն է, կամ սպանվում է։ Նիկոլ Փաշինյանը երբ չի կարողանում քաղաքական առումով իր հակառակորդի հետ հարցերը լուծել, ասում է՝ դատախազություն, ես ինչ կարողացա՝ արեցի, դու մտի, քննչական կոմիտե՝ դու էդ կողմից մտի, հակակոռուպցիոնն էլ թող իր կողմից մտնի։ Դա քաղաքական այս աբսուրդի անբաժան մասն է։ Բոլորս արդեն սովոր ենք, որ կապ չունի, թե ինչ հաղորդագրություն է հակակոռուպցիոնը տարածել․ անունը շատ հնչեղ է՝ հակակոռուպցիոն, մարդկանց թվում է՝ հենց հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցնում, գործ ունենք թալանի հետ, կաշառքի հետ․ բայց Նիկոլը հիմնավորում է, որ ոչ, այ ձեր ցավը տանեմ, գործ ունենք քաղաքական պատվերի հետ։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Վարդան Ղուկասյանի ճակատագրի պատասխանատվությունը կրելու է դատավոր Սուրեն Խաչատրյանը»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
7815:54
«Նիկոլն անցել է գործի»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10415:06
«Թանկացված տրանսպորտի կեղտոտությունը»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
14514:36
«Աղքատության պատկերը՝ Շիրակի մարզի գյուղերից մեկում». Վահան Թումասյան (լուսանկար)
13314:30
«Դադարեցրել եմ իմ աշխատանքը Երկիր Մեդիա հ/ը-ում». Բագրատ Եսայան
13114:06
«Զեղծարարության զոհ դարձած քաղաքացին, երբ դիմում է ոստիկանություն, ստանում է անլուրջ վերաբերմունք»․ ակցիա՝ դատախազության դիմաց (տեսանյութ)
15612:54
«Սա է այսօրվա ժողովրդավարությունը. դռնբաց նիստերը փակ են անցկացնում»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
16912:06
«Դեռ մի բան էլ գլուխ են գովում, կարծես պարտությունը մեր երկրի գլխին օդից է իջել»․ Տիգրան Աբրահամյան
14810:48
