Չորեքշաբթի, 19 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Վարդան Ղուկասյանի ճակատագրի պատասխանատվությունը կրելու է դատավոր Սուրեն Խաչատրյանը»․ Զարուհի Փոստանջյան

«Վարդան Ղուկասյանի ճակատագրի պատասխանատվությունը կրելու է դատավոր Սուրեն Խաչատրյանը»․ Զարուհի Փոստանջյան
102
Այսօր, 15:54

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է վաղը կայանալիք Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դատավարությանը։ «Դատավոր Սուրեն Խաչատրյանը, ում վարույթում է գտնվում բողոքը՝ կալանքի հետ կապված, պետք է որոշում կայացնի՝ արձակել նրան կալանքից, կամ շարունակել պահել կալանքի տակ։ Դատավորն ունի բավականին հարուստ կենսագրություն, հիմա թե նա կլինի այն դատավորներից, ով չի կատարի Նիկոլ Փաշինյանի ասածը, կտեսնենք վաղը։

Այսօր այցելել եմ պարոն Ղուկասյանին, նա իրեն շատ վատ էր զգում, որի պատճառով տեսակցությունն ընդհատեցինք։ Ես ներկայացրել եմ դատարանին այն բոլոր տվյալները, թե ինչպիսի պայմաններում է պահվում Ղուկասյանը և ինչպիսի հիվանդություններով է նա տառապում, որոնք անհամատեղելի են պահման պայմանների հետ։ Հիմա դատավորը պետք է կայացնի դատական ակտ և ամբողջ պատասխանատվությունը՝ դատական ակտի և Ղուկասյանի ճակատագրի, կրելու է Սուրեն Խաչատրյանը»,- նշում է Փոստանջյանը: