Չորեքշաբթի, 19 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Պարկերով շինաղբը շարեց փողոցի հարակից հատվածում ու հեռացավ»․ Էդուարդ Հայրումյան

«Պարկերով շինաղբը շարեց փողոցի հարակից հատվածում ու հեռացավ»․ Էդուարդ Հայրումյան
137
Այսօր, 17:00

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևի արդեն մի 10 անգամ Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնյաներին ասել եմ, որ 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի էս աղբավայրի վերածված ձորը՝ փողոցի հատվածով մեծ քարեր շարեն, որպեսզի այ սենց անպատասխանատուները տարածքը աղբավայրի չվերածեն։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB, Երևանի քաղաքապետարան, հենց նոր, 27LE282 պետհամարանիշով արծաթագույն Մազդան պարկերով շինաղբը «սիրուն-սիրուն» շարեց փողոցի հարակից հատվածում ու հեռացավ»։