«Մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը իր համար դրական արդյունքի է հասել»․ Սամվել Կարապետյան

Գործարար Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից․ «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալ եմ ձեզ այն մեծ աջակցության համար, որ ստացել եմ ձեզնից անցած օրերին։ Լինեք փողոցում՝ հանրահավաքի, դատարանի առաջ՝ միասնականություն ցուցաբերելու, թե ձեր տներում՝ էկրանին նայելիս ու արդարության սպասելիս, ձեր աջակցությունը տեսանելի է, չափազանց թանկ է ու պարտավորեցնող է ինձ համար:
Պատկերացնում եմ, թե որքան անհանգստացած ու հիասթափված եք այս շրջանում տեղի ունեցած խայտառակ ապօրինություններից և ցինիկ դատավարություններից։
Այսօր դիմում եմ ձեզ մեկ կոչով՝ մի՛ հուսահատվեք։ Մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը իր համար դրական արդյունքի է հասել։ Սրբությունները ոտնահարելով, բանտերը լցնելով, ունեցվածք խլելով ու վախի մթնոլորտ ձևավորել փորձելով՝ գուցե առավելագույնը ևս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չե՛ս պահի, երկրի արժանապատվությունը չե՛ս վերականգնի, քո քաղաքացիների կյանքը չե՛ս լավացնի, պետության խնդիրները չե՛ս լուծի։
Նպատակասլացությունը բնորոշ է մեզ, մեր ժողովրդին, որի պատմությունը բազմաթիվ ծանր շրջաններ է ունեցել։ Մենք, միևնույնն է, հաղթահարել ենք բոլոր դժվարությունները ու շարունակել մեր ճանապարհը՝ հակառակ մեր թշնամիների բոլոր ջանքերին։ Այդպես է լինելու նաև հիմա, չկասկածե՛ք։
Ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության ու Հայաստանի համար նոր՝ բարեկեցության ու խաղաղության ժամանակաշրջանի սկզբի կապակցությամբ:
Ուրեմն՝ շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով»։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
155Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
26130.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
43128.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
45028.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
48927.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
43627.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
36627.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
37327.10.2026, 10:12