Չորեքշաբթի, 19 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետը

Ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետը
104
Այսօր, 19:36

Այսօր ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի պետ Արմեն Այվազյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Նյուզ»-ի հարցմանն ի պատասխան հաստատել են, որ համայնքապետարանի պաշտոնատար անձը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալու մեղադրանքով։

Նշենք, որ համայնքապետարանի ևս երկու աշխատակից է այսօր բերման ենթարկվել: