Չորեքշաբթի, 19 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Արշակ Սրբազանը տեսանյութերին առնչվող քրեական վարույթով հարցաքննվել է՝ որպես վկա

Արշակ Սրբազանը տեսանյութերին առնչվող քրեական վարույթով հարցաքննվել է՝ որպես վկա
102
Այսօր, 21:00

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը որպես վկա հարցաքննվել է տարածված տեսանյութերին առնչվող քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին «Նյուզ» -ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Դրա առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում Արշակ արքեպիկոպոսը հարցաքննվել է վկայի կարգավիճակում, դարձյալ պնդել է այն, ինչ ասել է հրապարակային՝ այսինքն, որ իր հետ որևէ առնչություն չունեն այդ տեսագրությունները»,- նշել է Բաբայանը։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ համացանցում տարածվել էին տեսանյութեր, որոնք վերագրվում էին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Վերջինս սակայն հերքել է դա։