Խաղաղության ծրագրի կետերից մեկով Ուկրաինային պարտադրվում է ռուսերենը ճանաչել պետական լեզու

Ռուսերենը պետք է ճանաչվի որպես Ուկրաինայի պաշտոնական պետական լեզու. սա պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-Ռուսաստան ծրագրի կետերից մեկն է, հաղորդում է Financial Times-ը։
Առաջարկվող փաստաթուղթը նաև նախատեսում է Ռուս ուղղափառ եկեղեցուն պաշտոնական կարգավիճակ տրամադրել։
Փաստաթուղթը նաև պահանջում է, որ Ուկրաինան հրաժարվի զենքի հիմնական կատեգորիաներից և ներառում է ԱՄՆ-ի ռազմական օգնության կրճատում։ Աղբյուրը ծրագիրը նկարագրել է՝ որպես շատ ընդհանուր փաստաթուղթ, որը «խիստ կողմնակալ է Ռուսաստանի օգտին»։
Axios-ը պնդում է, որ Ռուսաստանը բանակցությունների համար կվերադարձնի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների օկուպացված տարածքների մի մասը։
Խաղաղության համաձայնագրի ծրագրի համաձայն՝ ԱՄՆ-ն և այլ երկրներ կարող են ճանաչել Ղրիմը և Դոնբասը՝ որպես Ռուսաստանի տարածք։ Կիևը դեմ է այս ծրագրի դրույթների մեծ մասին։

Բալիում զբոսանավ է պայթել, զբոսաշրջիկները նետվել են ջուրը (տեսանյութ)
99Երեկ, 23:19
«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
77Երեկ, 22:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
88Երեկ, 20:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
272Երեկ, 15:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
118Երեկ, 13:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
109Երեկ, 13:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
114Երեկ, 13:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
116Երեկ, 11:18