Հինգշաբթի, 20 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Բարձրաձայնելու ենք հանցագործ ռեժիմի դեմ պայքարող ժողովրդի և արդարության ձայնը, որը փորձում են խեղդել»․ Արթուր Սուքոյան

«Բարձրաձայնելու ենք հանցագործ ռեժիմի դեմ պայքարող ժողովրդի և արդարության ձայնը, որը փորձում են խեղդել»․ Արթուր Սուքոյան
103
Այսօր, 00:00

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք ունենք տասնյակներով քաղբանտարկյալներ, մարդիկ, որոնց ազատությունը խլվում է ոչ թե օրենքով, այլ քաղաքական պատվերով։ Հիմնականում մենք քննադատում ենք միայն Նիկոլ Փաշինյանին, երբեմն քննադատում ենք նրա վերահսկողության տակ աշխատող մի շարք դատավորների՝ Մասիս, Արմեն Դանիելյան և մի քանիսին։ Բայց մի կարևոր օղակ շարունակաբար մնում է ստվերում, կամ առնվազն պատշաճ ուշադրության չի արժանանում՝ Աննա Վարդապետյանը և նրան ենթակա «դատախազները»։
Այո՛, հենց Աննան է այն հիմնասյունը, որի վրա կանգնած է այս ամբողջ ճնշման լկտի մեքենան։ Նրա ղեկավարած դատախազական համակարգը վերածվել է մի կառույցի, որտեղ շատ դատախազներ գործում են այնպես, կարծես հաստատված է մեկ օրենք՝ ծառայել Նիկոլին և նրա օգնական Աննային։ Եվ մենք հստակ տեսնում ենք, որ շատերը պատրաստ են ստորագրել ամեն ինչի տակ, գործարք անել սեփական խղճի հետ, վաճառվել միայն թե կատարեն վերևից իջած ապօրինի հրահանգը:
Ցավոք այդ դատախազները հանրությանը հայտնի չեն՝ ոչ անուններով, ոչ դեմքերով, մինչդեռ նրանց որոշումները մարդկանց կյանքեր են քանդում։ Նրանք են կարում այն անհիմն մեղադրանքները, որոնք ոչ մի իրավական ստուգման չեն դիմանում։ Նրանք են ձևացնում, թե «հանցագործություն» են տեսնում այնտեղ, որտեղ իրականում կա միայն հայրենասիրություն։
Վաղը՝ նոյեմբերի 20-ին, ժամը 15:00, մենք լինելու ենք դատախազության շենքի դիմաց։
Մենք չենք ուզում լինել դիտորդը այս ամենի։
Մենք չենք ուզում լուռ լինենք։
Մենք գնում ենք այնտեղ՝ բարձրաձայնելու հանցագործ ռեժիմի դեմ պայքարող ժողովրդի և արդարության ձայնը, որը այսքան ժամանակ փորձում են խեղդել անանուն դատախազների ստորագրություններով և իշխանական մնացած գործիքներով։
Վաղը յուրաքանչյուրիս քայլը կարևոր է։
Վաղը լավ առիթ է ցույց տալու Հայաստանի ապագայի համար պայքարած, այսօր արդեն ապօրինաբար կալանավորված մարդկանց, որ մենք նրանց չենք մոռացել, չենք լքել, և գնահատում ենք այն պայքարը, որը նրանք մղում են մեր բոլորիս համար։
Հ.Գ.
Նկարում Լիդյա Մանթաշյանն է, որի նկատմամբ գործ կարելու և նրան կալանավորելու համար պայքարող դատախազը առնվազն պետք է լինի բարոյականության հետ որևէ աղերս չունեցող մեկը»։

Լիդյա Մանթաշյան
Լիդյա Մանթաշյան
Աղբյուրը`   Արթուր Սուքոյան