Հինգշաբթի, 20 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը շարունակվում է». Արա Պողոսյան

«Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը շարունակվում է». Արա Պողոսյան
76
Այսօր, 00:06

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը շարունակվում է։
Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը (İTV) հրապարակել է տեսանյութ, որտեղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Սևանի նկատմամբ հավակնություններ են ներկայացվում։
Տեսանյութում հաղորդավարուհին հայտարարում է.
«Այս հողերը, որոնք պատմականորեն և շատ վաղուց պատկանում են Ադրբեջանին՝ Սևանա լիճը (բնագրում Գյոյչա) և նրա շուրջը գտնվող Սևանի (բնագրով Գյոյչա) շրջանը»:
Ահա, ինչպես տեսնում եք, Նիկոլի և քպ-ականների բարեկամ ադրբեջանցիները նոր հավակնություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ։
Իսկ Նիկոլը, որ առավոտից երեկո խոսում է ինքնիշխանության մասին, հայտնի ու անհայտ քպ-ականները, որ անկախությունից են խոսում, արդյո՞ք բողոքել են իրենց նորահայտ բարեկամ Ալիեւին ...
Իսկ իրականում Ադրբեջանը Հայաստանի հետ միայն խաղում է «խաղաղության դարաշրջան», սակայն պատրաստվելով ապագայում Հայաստանի նկատմամբ նոր ճնշումների։ Նայեք Ադրբեջանի ձեռք բերած ռազմական տեխնիկային, քանակին, որակին ու կհասկանանք, որ տարածաշրջանում պտտվում է մի ուրվական՝ պատերազմի ուրվականը»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան