«Նիկոլի Պեդրոսի հերթական տգիտությունը»․ Գագիկ Համբարյան
120
Այսօր, 12:42
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլի Պեդրոսի հերթական տգիտությունը
Նախկինների օրոք հարմարավետ սրա-նրա մոտ ծառայած-աշխատած, իսկ հիմա Նիկոլի գրկում հարմարավետ տեղակայված բանասեր Պեդրոսը որոշել է ծաղրել այն մարդկանց, ովքեր համարում են, որ Վաղարշապատում հաղթել է ոչ թե ՔՊ-ն, այլ Արգիշտի Մեխակյանը՝ իր ապուշ միտքը համեմելով էժանագին ենթադրություններով։ Պեդրո՛ս, եթե մի փոքր ծանոթ լինեիր քաղաքական պատմությանը, քաղաքագիտությանը, ապա նմանօրինակ «տափակ» բաներ չէիր գրի: Իհարկե, հասկանում եմ, որ ընթերցող զանգվածիդ մակարդակին համապատասխան ես գրառումներ անում: Նախ՝ նույն Արգիշտին չի էլ հաղթել՝ ստանալով ընտրությանը մասնակցած ընտրողների 48,5 տոկոս ձայները, որը նշանակում է, որ 51,5 տոկոսը ԴԵՄ է քվերակել նրան: Արգիշտին «հաղթել» է ԲՈՆՈՒՍՆԵՐԻ շնորհիվ՝ նախկինների օրոք ներդրված խայտառակ ընտրական համակարգի, որը նրանք վերցրել էին ֆաշիստական Իտալիայից: Բանասեր Պեդրոս, ցավոք, մեր հասարակությունը հատկապես ՏԻՄ ընտրությունների ժամանակ ոչ թե ընտրում է համապատասխան կուսակցությունների ծրագրերը, այլ մարդկանց և հատկապես համապատասխան կուսակցության առաջին համարին, ինչպես նաև այդ ցուցակում ընդգրկված թեկնածուներին, որոնք կարող են մարդ բերել ընտրատեղամասեր: Օրինակ՝ համեմատենք Գյումրիի և Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Հայրենիք» կուսակցության արդյունքները, որը Գյումրիում երրորդ տեղը զբաղեցրեց՝ բավական լավ ձայներ ստանալով, իսկ Վաղարշապատում ավագանի չանցավ... Այդ արդյունքները պայմանավորված չեն Վանեցյան Արթուրով, այլ 99 տոկոսով պայմանավորված են, թե նույն Գյումրիում և Վաղարշապատում Վանեցյանը ո՛ւմ է որպես համայնքապետի թենկածու առաջադրել և այդ թիմում առկա մարդկանց աշխատանքով... Օրինակ՝ եթե Գյումրիում կոմունիստները Վարդան Ղուկասյանով հանդես չգային կանցնեի՞ն ավագանի... Իհարկե՝ ոչ... Համոզված եմ՝ Վարդան Ղուկասյանին ընտրածների 99,7 տոկոսը չգիտի ՀԿԿ-ի ղեկավարի անունը: Ի դեպ, Գյումրիում ՔՊ-ին ձայն տվածների մեջ բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում, ովքեր ինձ հետ հանդիպումներում ամենավերջին հայհոյանքներն էին տալիս ՆիկոլիԴ, բայց քանի որ նրանց ընկերն էր դարձել դրանց թեկնածուն՝ իրենց պատեպատ տալով աշխատում էին դավաճանաոհմակի համար՝ «մոռանալով» իրենց հայհոյանքները և Նիկոլի դավաճան լինելը... Դա ևս ապացույց է այն բանի, որ հատկապես ՏԻՄ ընրություններում մարդիկ հիմնականում քվեարկում են ԽԾԲ-ի և ընկերների տեսանկյունից... Այո՛, քաղաքականապես անգրագետ Պեդրոս, վաղարշապատում ընդդիմադիրներից «Հաղթանակ» դաշինքը փայլուն արդյունքներ ցույց տվեց ոչ թե Երևանից սրա-նրա կողմից հովանավորվելու, այլ Սևակ Խաչատրյանի նման թեկնածու ունենալու պատճառով: Այո՛, Պեդրոս, դու այդպես էլ քաղաքագիտությունից և քաղաքական պատմությունից խորը չհասկանալով մակերեսային գիտելիքներովդ անիմաստ և տգետ գրառումներ ես անելու շարունակաբար՝ ՆիկոլիԴ գովերգելով նրա աչքին բարձրանալու համար: Իսկ իր նման թերուս տգետն էլ, ենթադրաբար, հրճվում է: Ի դեպ, Պեդրոս, Էջմիածնում, որտեղ Արգիշտին ստացել էր 30 տոկոս ձայներ, պարտվեց գյուղական Վաղարշապատին, որտեղ նույն Արգիշտին ստացավ ձայների 60 տոկոսից ավելին և պատահական չէ, որ այս տարվա ամռանը ՏԻՄ ընտրություններից մի քանի ամիս առաջ ՆիկոլԴ Էջմիածնին այդ 17 գյուղերը կպցրեց. ինքը լավ գիտեր, որ Էջմիածնում խայտառակ պարտվելու է... Եվ ընդհանրապես, վաղարշապատյան ընտրություններից հետո ՆիկոլիԴ միակ հույսը գյուղերն ու ԲՈՆՈՒՍՆԵՐՈՎ տոկոս ստանալն է լինելու ու այդ մուսոլինյան մեթոդով հաղթելն է մնալու»։