«Սա արտահայտում է Նահանգների քաղաքականության «համաչափությունը» ՀՀ-ի և Ադրբեջանի հարցում»․ Հակոբ Բադալյան
![]() 112 Այսօր, 12:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Սա ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի տեղակալ Ալիսոն Հուքերն է: Երևանից հետո նա մեկնել է Բաքու, ինչպես և ենթադրել է: Սովորաբար, ամերիկյան այդ ռանգի պաշտոնյաները կատարում են ռեգիոնալ այցեր: Երևանում մեծ ուշադրության էր արժանացել Հուքերի այցը Ծիծեռնակաբերդ՝ ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ինչպես արդեն հայտնի է, նրան չէր ուղեկցել որևէ պաշտոնյա: Ես ենթադրել էի՝ այդ առնչությամբ առաջացած աղմուկի ֆոնին, որ Հուքերն ըստ ամենայնի կատարել է մասնավոր այց և անգամ ԱՄՆ դեսպանը նրա կողքին չէր: Բաքվում էլ Հուքերն այցելել է այսպես կոչված Շահիդների պուրակ, որն ինչպես հայտնի է Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիաներին մասնակցած զինծառայողների հուշահամալիրն է նաև: Հուքերը այստեղ էլ միայնակ է: Բայց հարցն իհարկե միայնակը չէ, այլ «պարիտետը»: Նա մասնավոր սկզբունքով այցելել է երկու երկրների պետական արարողակարգ ներառված հուշահամալիրներ: Սա պարզապես արտահայտում է Նահանգների քաղաքականության «համաչափությունը» Հայաստանի և Ադրբեջանի հարցում: Սա է այստեղ հիմնարարը, որպեսզի հանրությունը չհայտնվի պատրանքների մեջ, որ մատուցվում է, թե ԱՄՆ պատրաստ է լինել Հայաստանի անվտանգության երաշխավոր: ԱՄՆ այդ իմաստով միանգամայն բաց է ներկայացնում իր մոտեցումը՝ անվտանգությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունը կարգավորելն է: Ընդ որում, այդ հարցում Նահանգները ընդհանուր առմամբ միանգամայն լոյալ է այն պատկերացումների հետ, որ տվյալ հարցի առնչությամբ ունեն Բաքուն ու Անկարան: Եվ ոչ թե այն պատճառով, որ բավարար չեն «սիրում» Հայաստանը, այլ որովհետև ննրանց համար դա նույնիսկ չորորդ-հինգերորդական հարց է, թե ինչ պայմաններով ու տրամաբանությամբ կլինի այդ կարգավորումը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
1714:12
«Նպաստները և կենսաթոշակները ապրիլի 1-ից պետք է ստանան անկանխիկ»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
3314:06
«Եկեղեցու պաշտպանությունը պետք է իրականացվի հենց այն տարբերակով, որը կորոշի Վեհափառը»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
6113:54
Թրամփը հրապարակել է ԱԲ-ով ստեղծված տեսանյութ, որտեղ նա ֆուտբոլ է խաղում Ռոնալդուի հետ (տեսանյութ)
12213:26
«Սա արտահայտում է Նահանգների քաղաքականության «համաչափությունը» ՀՀ-ի և Ադրբեջանի հարցում»․ Հակոբ Բադալյան
10812:48
«Նիկոլի Պեդրոսի հերթական տգիտությունը»․ Գագիկ Համբարյան
12512:42
«Այսինքն՝ մենք արտագա՞ղթ ենք ֆինանսավորում»․ Նիկոլ Փաշինյան
10812:24
«Միջազգային փորձագետի կարծիքն է․ խայտառակվեք մինչև վերջ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
13311:54
