Հինգշաբթի, 20 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Եթե ՀՀ-ն ներկայացնող իշխանությունը հավակնում է գահակալ փոխել՝ սա մանդատի չարաշահում է»․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

«Եթե ՀՀ-ն ներկայացնող իշխանությունը հավակնում է գահակալ փոխել՝ սա մանդատի չարաշահում է»․ Ռուբեն վարդապետ Զարգարյան
115
Այսօր, 14:36

«Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, որը ձևավորվում է ՀԱՍԵ բոլոր թեմերից եկած ներկայացուցիչների կողմից։ Եթե Հայաստանը ներկայացնող իշխանությունը հավակնում է գահակալ փոխել, եկեղեցու ներքին գրծերի մեջ խառնվել՝ սա մանդատի չարաշահում է»,- այսօր «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով ֆորումից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի հայեցակարգային բաժնի տնօրեն Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ անդրադառնալով եկեղեցուն առնչվող վարչապետի վերջին հայտարարություններին: «Եկեղեցու հանդեպ բացասական վերաբերմունքը 2018 թվականից չէ, որ սկսվել է, դրա գաղափարական նախապատրաստական հիմքերը դրվել են դրանից առաջ: Մենք դա միշտ նկատել ենք, փորձել ենք հանրային ելույթների միջոցով զգուշացնել, որ հասարակությունն ամեն դեպքում չմոլորվի։ 2018 թվականից այս կողմ արդեն աստիճանաբար դրանք մտան ինստիտուցիոնալ փուլ՝ որոշակի օրենքների փոփոխություն, սահմանափակումներ։ Վերջին տարիներին, հատկապես Արցախյան պատերազմի պարտությունից հետո, երբ հստակ հնչեց եկեղեցու կողմից վերաբերմունք, արդեն առճակատում սկսվեց։ Ես հուս ունեմ, որ այս առճակատումից չի տուժի մեր պետականությունը և մեր Սուրբ եկեղեցու միասնականությունը»,- ավելացրել է վարդապետ Զարգարյանը։

Ռուբեն վարդապետ Զարգարյանի ճեպազրույցը