Հինգշաբթի, 20 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նպաստները և կենսաթոշակները ապրիլի 1-ից պետք է ստանան անկանխիկ»․ Արսեն Թորոսյան

«Նպաստները և կենսաթոշակները ապրիլի 1-ից պետք է ստանան անկանխիկ»․ Արսեն Թորոսյան
94
Այսօր, 14:06

«Բոլոր տեսակի նպաստները և կենսաթոշակները ամբողջությամբ անկանխիկ են դառնում»,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։

«Ըստ էության, որևէ դեպքում մենք չենք վճարելու կանխիկ․․․ Այս կարգավորումը ուժի մեջ ենք դնում ապրիլի 1-ից մի պատճառով, որովհետև 60 հազարքաղաքացիները, որոնց մի մասը նաև մեր աջակցության կարիքն են ունենալու կանխիկից անկանխիկացման պրոցեսում, դա լինի հնարավորինս սահուն և անցավ»,- նշեց Թորոսյանը։

Նախարարը ՊԵԿ-ին ու ԿԲ-ին խնդրեց ուժեղացնել վարչարարությունն այն բնակավայրերում, որտեղ հրաժարվում են անկանխիկ առևտրից՝ պարզաբանելով․ «Կան քաղաքացիներ՝ կույր, որոնք մեր լիարժեք քաղաքացիներն են, նրանց հրաժարվում են բանկերում քարտ տալ։ Ահազանգեր ունենք, խնամակալներ են ուզում՝ դատարանի վճռով հաստատված, որ գան, իրենց փոխարեն ստանան։ Ուզում եմ բարձրաձայնել, որ հանձնառություն վերցնենք, խնդիրը լուծենք։ Այդ քաղաքացիներն են ստիպված եղել մինչ օրս ստանալ կանխիկ, և հենաշարժողական խնդիր ունեցողները, որ չեն կարող տանից դուրս գալ»,- նշել է Թորոսյանը։

«Նպաստները և կենսաթոշակները ապրիլի 1-ից պետք է ստանան անկանխիկ»․ Արսեն Թորոսյան