Հինգշաբթի, 20 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ոստիկանները տեղեկացված են եղել, որ փաստաբան եմ, իրավապաշտպան գործողություն եմ իրականացնելու»․ Ռուբեն Մխիթարյան

«Ոստիկանները տեղեկացված են եղել, որ փաստաբան եմ, իրավապաշտպան գործողություն եմ իրականացնելու»․ Ռուբեն Մխիթարյան
146
Այսօր, 16:06

«Ռուբեն Մխիթարյանի ձերբակալումը միանգամայն անօրինական է եղել, քանի որ նա իր մասնագիտական ​​պարտականություններն էր կատարում»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է «Մեր ձևով» շարժման անդամ, հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության դեմ գյումրեցիների բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված փաստաբան Ռուբեն Մխիթարյանի փաստաբան Լիանա Գասպարյանը։ «Նաև գիտեք ինչն էր հետաքրքրիր, երբ Ռուբեն Մխիթարյանի ձերբակալման արձանագրությունը կազմել է այլ անձ, իսկ ձերբակալում իրականցնողը եղել է այլ անձ, և նրան ներկայացված մեղադրանքը հիմնվել է բացառապես մեկ ոստիականի ցուցմունքի հիման վրա, բայց սա դատարանն ուշադրության չէր արժանացրել։ Սա ցույց է տալիս, որ ամբողջ իրավաբանական հանրությունը սպառնալիքի տակ է, փաստաբանները չեն լռելու, այլ պայքարելու են իրական արդարադատության համար»,- ավելացրել է պաշտպանը։

Ասուլիսին Ռուբեն Մխիթարյանը, խոսելով դեպքի մասին, մասնավորապես նշել է․ «Ոստիկանները տեղեկացված են եղել, որ փաստաբան եմ, իրավապաշտպան գործողություն եմ իրականացնելու և առանց խոչնդոտ ինձ թույլ են տվել անցնել փակ փողոցով։ Երբ հրապարակում հավաքված մարդկանց մեջ ակտիվություն եմ նկատել՝ ձեռքերս բարձրացրած մտել եմ ոստիկանների և քաղաքացիների մեջտեղը՝ փորձելով հանդարտության կոչեր անել, ու այդ պահին, առնվազն ինձ համար անհասկանալի պատճառներով, բերման են ենթարկում։ Ամեն առավոտ արթնանալիս ինձ թվում էր, թե էլ տեղ չունենք ներքև իջնելու, սակայն էդ պահին հասկացա, որ մի աստիճան ևս իջանք»։

Ռուբեն Մխիթարյանի ասուլիսը