Հինգշաբթի, 20 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ուղղակի Սամվել Կարապետյանը խանգարում է»․ Ռուբեն Մխիթարյան

«Ուղղակի Սամվել Կարապետյանը խանգարում է»․ Ռուբեն Մխիթարյան
136
Այսօր, 15:54

«Ինձ համար այս ամենը ողբալու աստիճանի ցավալի է»,- այսօր մամաուլի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան, «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանը՝ խոսելով Սամվել Կարպետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու դատարանի որոշման մասին։ «Ազգային բարերար, հայրենասեր, հայրանանվեր մարդն արդեն հինգ ամսից ավելի է գտնվում է անազատության մեջ, այս ամենը իրոք խայտառակություն է։ Ոչ մի նորմալ երկրում նման բան տեղի չի ունենում, ընդամենը «մեր ձևով» բառակապակցության համար անձին զրկես իր ընտանիքից, իր գործերից՝ դա խոսում է վախի մասին։ Ենթադրում եմ, որ ուղղակի Սամվել Կարապետյանը խանգարում է, ուրիշ ոչ մի բան»,- ավելացրեց Ռուբեն Մխիթարյանը։