Հինգշաբթի, 20 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Սա «ինչ էլ որ լինի, մեզ պարտված չենք համարելու» շարքից է»․ Ոսկան Սարգսյան

«Սա «ինչ էլ որ լինի, մեզ պարտված չենք համարելու» շարքից է»․ Ոսկան Սարգսյան
164
Այսօր, 17:30

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանին չի վերաբերում, ասելով․ «Վաշինգտոնյան հռչակագրի արդյունքում Հայաստանն ունի «Խաղաղության խաչմերուկ» և «Թրամփի ուղի» և որևէ այլ տերմին չի վերաբերում Հայաստանին»։ Հետաքրքիր է՝ աշխարհի ո՞ր երկրի տարածքում է այդ միջանցքը, ինչո՞ւ ինքը Իլհամ Ալիևին չի հերքում, երբ նա պարբերաբար ամենաբարձր ամբիոններից հայտարարում է Հայաստանի տարածքում Զանգեզուրի միջանցքի մասին։ 2020 թվականի պատերազմի առաջին օրը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ որ լինի, մեզ պարտված չենք համարելու»։ Սա նույն շարքից է, միջանցք լինելու է, սակայն մենք դրան «Խաղաղության խաչմերուկ» և «Թրամփի ուղի» ենք կոչելու։ Պարզ հարց՝ ի՞նչ իրավական ռեժիմ է գործելու այդ ճանապարհին, «Խաղաղության խաչմերուկով», «Թրամփի ուղիով» անցնող Ադրբեջանի քաղաքացիները, բեռները անձնագրային, մաքսային ստուգում հայ սահմանապահների, մաքսային աշխատողների կողմից անցելո՞ւ են։ Եթե ոչ, ուրեմն գործելու է միջանցք, ինչ անունով էլ այն կոչես»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան