Հինգշաբթի, 20 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Հայաստանը դարձել է «ժուչոկապետություն»․ ձայնագրություններ են կեղծում»․ Գառնիկ Դանիելյան

«Հայաստանը դարձել է «ժուչոկապետություն»․ ձայնագրություններ են կեղծում»․ Գառնիկ Դանիելյան
114
Այսօր, 16:00

«Ակնհայտ է, որ իրավապահ համակարգը իշխանության վերահսկողության տակ է, և դատական համակարգում շատ քիչ մարդիկ կան, որոնք պատրաստ են անկախ և անաչառ որոշումներ կայացնելու։ Դա չի նշանակում, որ մենք չպետք է պայքարենք»,- այս մասին այսօր՝ ի պաշտպանություն քաղբատարկյալների հրավիրված բողոքի ակցիայի ժաանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ պետք է տարբեր շերտերի մարդիկ միավորվեն, ժողովրդի ճնշումը պետք է լինի, և այս իշխանությունը պետք է հասկանա, որ ինքը չի որոշելու մեր ժողովրդի ապագան, ինչքը չպետք է որոշի՝ ով «նստի», ով «չնստի»․․․ Իրավապահ համակարգը պետք է ազատ և անկախ գործի, բայց ՀՀ-ում գործում է մեկ անձի բռնապետական ռեժիմի ցուցումով, հարուցում է կեղծ, շինծու քրեական գործեր․․․»,- նշեց Դանիելյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում 40-ից ավելի քաղբանտարկյալներ կան և օրեցօր նրանց թիվն ավելանում է։

Պատգամավորի կարծիքով՝ այս ամենը իրականացվում է ՀՀ-ում ազատ խոսքը լռեցնելու համար։ «Հայաստանը դարձել է «ժուչոկապետություն», իրենք լավ մոնտաժնիկներ են, ձայնագրություններ են կեղծում․․․ Գործ ունենք մի իշխանության հետ, որն իր ամբողջ ուժն ու թայֆան օգտագործում է մարդկանց անազատության մեջ պահելու համար»,- ընդգծեց Դանիելյանը։

«Հայաստանը դարձել է «ժուչոկապետություն», ձայնագրություններ են կեղծում, մարդկանց անազատության մեջ պահում»․ Գառնիկ Դանիելյան