Հինգշաբթի, 20 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Միայն հային թշնամի համարողը կարող էր բանտարկել սեփական ժողովրդին զորացնելու ձգտող հոգևոր հայրերին»․ Հովհաննես Ավետիսյան

«Միայն հային թշնամի համարողը կարող էր բանտարկել սեփական ժողովրդին զորացնելու ձգտող հոգևոր հայրերին»․ Հովհաննես Ավետիսյան
164
Այսօր, 17:18

«Միայն հային թշնամի համարողը կարող էր բանտարկել սեփական ժողովրդին զորացնելու ձգտող հոգևոր հայրերին, միայն հային թշնամի համարողը կարող էր նման երազներ ունեցողներին տեռորիստ կարգել»,- այսօր Գլխավոր դատախազության դիմաց ի պաշտպանություն քաղբանտարկյալների բողոքի ակցիայի ժամանակ ասաց հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։ «Գերեզմանային խաղաղություն․ սա է Փաշինյանի կողմից մեզ պարտադրվող խաղաղությունը, որում հաջողելու համար Փաշինյանը կառուցել է ավտորիտար համակարգ, որտեղ անխնա օգտագործվում է իրավապահ համակարգը։ Մեզնից յուրաքանչյուրը պայքարում է մեր տեսակի, հայերի իրավունքների համար, իսկ այս ճանապարհին մեր գլխավոր խոչընդոտը մեր իսկ պետության մեջ դարձել է Փաշինյանի իշխանությունը»,- իր խոսքում նշեց Ավետիսյանը։

Հովհաննես Ավետիսյանի խոսքը ակցիայի ժամանակ