«Ձեր անգործության արդյունքում Երևանում կաղնիների զանգվածային վարակ է». Քրիստինա Վարդանյան
![]() 73 Այսօր, 02:12 Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել՝ կից գրելով․ «Այսօր առավոտյան, երբ երկրի վարչապետի էջում ինձ նշեցին, գիտեի, որ նման գրառում լինելու է… Փաստորեն, ամբողջ Երևանը մի «մանկաբույժ երեք տարի սթրեսի մեջ է պահում», ստացվում է, որ դուք ձեր տեղում չեք։ Լավ է, որ ցավեցնում եմ, ամեն ինչ ճիշտ է։ Բայց էջիս տեղադրված ծառերը կառույցի կողմից տեղադրածից խիստ տարբեր են, ինչպես միշտ։ Հարգելիներս, այսքան տարվա մեջ անունս և ոլորտս կարելի էր սովորել։ Հիշեք, ի վերջո, ես ՀՀ ԲՈՀ-ի վկայականով հիգիենա դասիչով բժշկական գիտությունների թեկնածու եմ, հիշեք, որ քաղաքային կանաչապատումը գյուղատնտեսություն չէ, այլ կոմունալ հիգիենայի բաժին և ձեր աշխատանքի բոլոր չափորոշիչները մեր կողմից են սահմանված, անգրագետի լռելը հօգուտ իրեն է։ Քաղաքային կանաչապատման ոլորտում 30 տարվա գիտական և պրակտիկ փորձ ունեմ, 100 տպագրություն, երկար տարիներ կանաչապատման բաժին եմ ղեկավարել, չհաշված ՀՈԱԿ-ը։ Մանկաբուժական կրթությունն էլ առավելությունս է, քանզի չխոսող մանուկի լեզուն հասկացողը, կենդանի ցանկացած օրգանիզմի ցավը հասկանում է, ի տարբերություն հարյուրավոր կանաչ ծառերը հանգիստ սղոցողների։ ![]() Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |

«Ձեր անգործության արդյունքում Երևանում կաղնիների զանգվածային վարակ է». Քրիստինա Վարդանյան (լուսանկար, տեսանյութ)
5702:12
«Ընդդիմությանը հաղթելու համար պակասում է իշխանության մեջ մի հատ Սերոժիկ». Արգիշտի Կիվիրյան
11401:06
«Այսպիսի խաղաղությունը շատ ավելի վատն էր, քան նախկինում առաջարկվողները». Արա Պողոսյան
11400:42
Կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին
12800:06
«Լիդյայի ելույթը դատարանում լավ մրմռացրել է գործի պատվիրատուներին». Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
139Երեկ, 23:54
Զելենսկին համաձայնվել է բանակցել Թրամփի ծրագրի շուրջ
176Երեկ, 23:26
«Փաշինյանի այսօրվա հայտարարության տողատակը». Սուրեն Սուրենյանց
169Երեկ, 22:48
«10 տղամարդ քաղբանտարկյալ բանտից ազատ արձակած դատավորը երկարացնում է Լիդյայի բանտարկությունը». Ռուբեն Մելիքյան
210Երեկ, 22:36

