Հինգշաբթի, 20 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Google Cloud»-ը 2 միլիարդ դոլարի ներդրում կանի Թուրքիայում

«Google Cloud»-ը 2 միլիարդ դոլարի ներդրում կանի Թուրքիայում
108
Այսօր, 18:30

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հայտնել է, որ «Google Cloud»-ը 2 մլրդ ներդրում է անելու Թուրքիայում։ Յըլմազը նշել է, որ բացի «Turkcell»-ին տրամադրած 1 մլրդ դոլարից, այս 2 մլրդ դոլար արժողությամբ ներդրումը ողջունելի զարգացում է Թուրքիայի համար և ստացվում է ընդհանուր առմամբ 3 մլրդ դոլարի ներդրում։

Ըստ Թուրքիայի փոխնախագահի՝ նման միջավայրում «Turkcell»-ի և «Google Cloud»-ի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր քայլ է, որն ամրապնդում է Թուրքիայի թվային ինքնիշխանությունը և տարածաշրջանային դիրքը։

«Մենք պետք է իրականացնենք կանաչ և թվային փոխակերպումը, որը առաջիկա ժամանակահատվածում Թուրքիան կհասցնի բարձր եկամուտ ունեցող երկրների շարքին։ Կանաչ և թվային փոխակերպումը կբարձրացնի արդյունավետությունը և զգալիորեն կնպաստի մեր տնտեսական կայունությանը»,- հավելել է նա։

Նշենք, որ «Google Cloud»-ը և «Turkcell»-ը մասշտաբային «ամպային տարածաշրջան» համատեղ ծրագրով են հանդես գալիս։ Յըլմազն, անդրադառնալով այդ ծրագրին, նշել է.

«Հուսով եմ, որ գերմասշտաբային ամպային տարածաշրջանը, որը կիրականացվի Google Cloud-ի և Turkcell-ի միջև վերջերս հայտարարված գործընկերության միջոցով, կամրապնդի Թուրքիայի տարածաշրջանային դիրքերը տվյալների, ամպային ենթակառուցվածքների և արհեստական ​​բանականության ոլորտում»։

«Google Cloud»-ի գործադիր տնօրեն Թոմաս Կուրյանն էլ վերջերս նշել էր, որ նախատեսվում է, որ Թուրքիայիում կստեղծվի տվյալների կենտրոն, որը կլինի 42 գերմասշտաբային տվյալների կենտրոններից մեկը ամբողջ աշխարհում։ Կներառվեն արագացված մշակման հզորություն, բարձր արդյունավետության պահեստավորում, ցանցային ենթակառուցվածք և կիբերանվտանգության գործիքներ:
Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը: