Հինգշաբթի, 20 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«1964 թվականին Խորհրդային Հայաստանում դատապարտվել է Հայ երիտասարդների միությունը». Թաթուլ Հակոբյան

«1964 թվականին Խորհրդային Հայաստանում դատապարտվել է Հայ երիտասարդների միությունը». Թաթուլ Հակոբյան
126
Այսօր, 20:00

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «1964 թվականին Խորհրդային Հայաստանում դատապարտվել է հակախորհրդային մի խումբ, որը կոչվում էր Հայ երիտասարդների միություն: 7 հոգի են դատապարտվել, ժողովուրդը նրանց անվանում էր 7 հայրենասերներ:
Նրանցից մեկը Վիգեն Բաբայանն էր, որի ձայնը ավագ սերունդը պիտի հիշի Ամերիկայի Ձայն ռադիոկայանի եթերից: Դատավորը մեղադրական եզրակացությունը կազմելիս և դա գրված է դատավճռում, ասում է, որ Վիգեն Բաբայանը հոգեպես անհավասարակշիռ մարդ է, որովհետև նա իր ընկերներին առաջարկել է Երևանում կազմակերպել 50 հազարանոց միտինգ Ապրիլի 24-ը նշելու համար:
Դատավորը դա համարում էր անհնարին բան, Խորհրդային Միությունում հնարավոր չէ 50 հազարանոց միտինգ:
Վիգեն Բաբայանի դատավճռից մի քանի ամիս հետո հավաքվում է 100 հազար մարդ»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան